Շախմատի միջազգային օրը նշվել է Ավան վարչական շրջանում


Շախմատի միջազգային օրը նշվել է Ավան վարչական շրջանում

  • 21-07-2015 17:55:11   | Հայաստան  |  Սպորտ

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում շախմատի միջազգային օրվա առթիվ Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի այգում կազմակերպվել են շախմատի, շաշկու և նարդու մրցաշարեր:
 
Մարզական միջոցառումներին մասնակցել են վարչական շրջանում բնակվող տասնյակ երեխաներ, ծնողներ, այլ բնակիչներ, ինչպես նաև Երևան քաղաքի ոստիկանության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների վետերանների խորհրդի անդամներ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորք բաժնի անչափահասների բաժանմունքի պետն ու աշխատակիցները: Նարդու մրցաշարում հաղթող է ճանաչվել Նոր Նորքի վետերանների խորհրդի թիմը, շախմատի մրցաշարում` Նարեկացի թաղամասի թիմը, իսկ շաշկու մրցաշարում` Ավան վարչական շրջանի թիմը: Հաղթող թիմերը պարգևատրվել են Ավան վարչական շրջանի ղեկավարի պատվոգրերով և ստացել գավաթներ:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play