Հուլիսի 22-ի դրությամբ արտադրվել է շուրջ 95 հազար տոննա ծիրան
22-07-2015 14:51:33 | Հայաստան | Տնտեսություն
Հուլիսի 22-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով` հանրապետությունում արտադրվել է շուրջ 140 հազար տոննա պտղի և հատապտղի համախառն բերք, այդ թվում` շուրջ 95 հազար տոննա ծիրանի համախառն բերք, որը 2013 թվականի ցուցանիշը (88.8 հազար տոննա) գերազանցում է ավելի քան 6 հազար տոննայով:
Հատկապես ծիրանի բարձր բերք է ստացվել Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզերից:
ՀՀ գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ հանրապետությունում ծիրանի բերքահավաքի աշխատանքները դեռևս շարունակվում են: