«ՀայՓոստ Ինտերնեշնլ». նոր կամուրջ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև


«ՀայՓոստ Ինտերնեշնլ». նոր կամուրջ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև

  • 23-07-2015 12:20:29   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 21-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում ՀՀ ազգային փոստային օպերատոր` «ՀայՓոստ» ՓԲԸ-ը բացել է իր առաջին միջազգային բաժանմունքը : Բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը, ինչպես նաև «ՀայՓոստ»-ի և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության («ՀայՓոստ»-ի գործունեությունը կառավարող ընկերության) ղեկավարությունը և մի շարք համայնքային ներկայացուցիչներ:
 
«ՀայՓոստ»-ի հայաստանյան և նորաբաց ամերիկյան բաժանմունքների միջև գործող ուղիղ առաքման ծառայությունը Կալիֆորնիայի բնակիչներին հնարավորություն է ընձեռում ավելի պարզ և արագ կերպով ծանրոցներ ուղարկել իրենց հայաստանաբնակ բարեկամներին և ընկերներին: Միևնույն ժամանակ, «ՇոփԻնԱմերիկա»-ի՝ «ՀայՓոստ»-ի բոլորովին նոր հարթակի շնորհիվ Հայաստանի  նույնիսկ ամենահեռավոր շրջանների բնակիչները հնարավորություն կունենան գնումներ կատարել ԱՄՆ-ի խանութներից և Գլենդելի նորաբաց բաժանմունքի միջոցով անմիջապես ստանալ այդ գնումներն իրենց քաղաքում կամ գյուղում գտնվելով:
Ըստ «ՀայՓոստ Յու Էս Էյ»-ի Գործադիր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանի՝ ընկերությունը մատուցելու է նաև դրամական փոխանցումների ծառայություն, որը նպատակ ունի պարզեցնել և կանոնակարգել ԱՄՆ-ից Հայաստան և Հայաստանից ԱՄՆ արվող դրամական փոխանցումների գործընթացը՝ դարձնելով այն ավելի արագ, ապահով և մատչելի:
«ՀայՓոստ Ինտերնեշնլ»-ի նպատակն է ավելի ամուր կամուրջ ստեղծել Հայաստանի և ամերիկահայ համայնքի միջև՝ ընդլայնելով «ՀայՓոստ»-ի ծառայությունների հասանելիությունը հայրենիքի սահմաններից դուրս, ինչպես նաև ստեղծել ծառայությունների նոր հնարավորություններ և կապեր հայրենիքի և սփյուռքի միջև:
«ՀայՓոստ»-ի ամերիկյան բաժանմունքը գտնվում է հայաշատ Գլենդել քաղաքի կենտրոնում՝ Նորթ Բրենդ պողոտայում, և զբաղեցնում է 340 քառակուսի մետր տարածք: Այն լիովին համապատասխանում է «ՀայՓոստ»-ի վերանորոգված հայաստանյան բաժանմունքների բրենդինգի չափանիշներին: Առաջատար հարմարություններով և ծրագրային հնարավորություններով հագեցած՝ «ՀայՓոստ Յու Էս Էյ»-ն ունի վեց վերապատրաստված մասնագետներից բաղկացած աշխատակազմ և առանձնանում է ջերմ մթնոլորտով ու սպասարկման բարձր մակարդակով:
 
Նշենք, որ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ: Ներկայումս «ՀայՓոստ» ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է ՀՀ բոլոր քաղաքներում և նույնիսկ ամենահեռավոր գյուղերում գործող 875 փոստային բաժանմունքների միջոցով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play