Գործադիրը քննարկել և հաստատել է մի շարք օենսդրական նախագծեր


Գործադիրը քննարկել և հաստատել է մի շարք օենսդրական նախագծեր

  • 23-07-2015 14:37:00   | Հայաստան  |  Տնտեսություն

Գործադիրը քննարկել և հաստատել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի կողմից ներկայացված մի շարք ոլորտների վերաբերող օրենսդրական կարգավորումների նախագծեր.
 
-հաստատվել է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման և հողամասերի գործառնական նշանակության փոփոխության կարգը, ուժը կորցրած ճանաչելով 1998թ. հուլիսի 30-ի թիվ 479 որոշումը,
-ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնների հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, առավել հարմարավետ պայմաններ ապահովելով շահառուների համար, 
-անհրաժեշտ փոփոխություններ են կատարվել պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգը հավատարմագրային կառավարման հանձնելու, օգտագործման իրավունքի վարձակալությամբ փոխանցման, օգտագործման իրավունքը կոնցեսիայի պայմանագրով փոխանցելու կարգերի մեջ:
-ոլորտում գործող կարգավորումները հստակեցնելու նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Հողերի օգտագործման սխեմաների մշակման և հաստատման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ, բարեփոխվել են ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու որոշ դրույթներ:
 
 
Բարելավվում են մարզային ճանապարհները
 
 
Տավուշի մարզի ճանապարհային ցանցի բարելավման, զբոսաշրջությանը նպաստող ենթակառուցվածքների ստեղծման նպատակով Տավուշի մարզպետարանին որոշվել է հատկացնել 973,208.0 հազար դրամ:
Մեկ այլ որոշումով Արմավիրի մարզպետարանին հատկացվել է 35,000.0 հազ. դրամ՝ Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման նպատակով, ինչը թույլ կտա նաև պատշաճ անցկացնել Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի միջոցառումները: Կոտայքի մարզի Սևաբերդ համայնքում ներքին գազատարների կառուցման նպատակով հատկացվել է 7,000.0 հազար դրամ:
Գործադիրը գնման գործընթաց կազմակերպելու մասին որոշման ընդունմամբ հնարավորություն է ստեղծել ապահովել թվային հեռուստատեսային ազդանշանների ընդունիչ սարքերի ձեռքբերման ընթացակարգի կայացումը:
Կառավարությունը տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկում ներառել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին:
Մեկ այլ որոշման մեջ կատարված փոփոխություններով ու լրացումով գործադիրը 2013թ. հունվարի 10-ի թիվ 13-Ն որոշումը համապատասխանեցրել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, ինչի արդյունքում կլուծվեն կադրերի ընտրության և համալրման՝ ամենօրյա աշխատանքում առաջացող խնդիրները:
Կառավարությունը համապատասխան գույք է հատկացրել ՀՀ քննչական կոմիտեին, ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին լիազորել է ՀՀ կառավարության անունից կնքել նախկինում ստորագրված պայմանագրում լրացում կատարելու մասին պայմանագիրը:
«ԱԲԲԱ» ՍՊԸ-ին մեկ այլ որոշմամբ տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի՝ ՀՀ կառավարության կողմից սահմանած պրեկուրսորների ներմուծման և մանրածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա՝ երեք տարի գործողության ժամկետով:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play