Ամփոփվել են «Հաբիթաթ»-ի կողմից Հայաստանի բնակարանային ոլորտի ուսումնասիրության արդյունքները


Ամփոփվել են «Հաբիթաթ»-ի կողմից Հայաստանի բնակարանային ոլորտի ուսումնասիրության արդյունքները

  • 09-12-2010 20:41:14   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Հաբիթաթ Ֆոր Հյումենիթի Ինթրնեյշնլ»-ը համաշխարհային բնակարանային քաղաքականության մեթոդաբանությանը համահունչ կատարել է Հայաստանի բնակարանային ոլորտի ուսումնասիրություն: Ուսումնասիրության արդյունքներում ներկայացվում են ոլորտի ներկա վիճակը, մոտեցումներն ու միջավայրը, որոնք ազդում են Հայաստանում պատշած բնակարան ունենալու հնարավորության վրա: Ուսումնասիրության մեջ ներկայացվում են նաեւ երկրում առկա այն ապահով խմբերը, որոնք ունեն պատշած բնակարան ունենալու խնդիր, վերլուծության է ենթարկվում կառավարության, միջազգային կազմակերպությունների եւ մասնավոր սեկտորի գործունեությունը` նպատակ ունենալով բացահայտել լավագույն փորձը եւ բնակարանային ծրագրերի ընդլայնման եւ հաջողված ծրագրերի վերստին իրականացման համար: Ինչպես նշել է «Հաբիթաթ Ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի Ծրագրերի զարգացման ղեկավար Սիրանուշ Վարդանյանը, այս ուսումնասիրությունը ներկայացնում է Հայաստանի բնակարանային միջավայրի եւ կարիքների ամբոջական պատկերը: «Ուսումնասիրության արդյունք հանդիսացող վերլուծությունն ու արված առաջարկությունները օգտակար կլինեն քաղաքականություն մշակողների, զարգացման գծով մասնագետների, հասարակական կազմակերպությունների եւ նվիրատուների համար, որոնք պատրաստակամ են համատեղ աշխատել` գտնելու տեւական եւ կայուն լուծումներ այս փաստաթղթում ներկայացված պատշած կացարան ունենալու մեծ պահանջարկին»,- ասաց Ս. Վարդանյանը: Նա տեղեկացրեց, որ «Հաբիթաթ Ֆոր Հյումենիթի Ինթրնեյշնլ» հիմնադրամը փորձում է ստեղծել վստահելի եւ համատեղելի տեղեկատվություն համաշխարհային բնակարանային քաղաքականության վերաբերյալ, որը կատարվում է բազում երկրներում բնակարանային քաղաքականության վերաբերյալ տվյալներ հավաքելու միջոցով` նպատակ ունենալով յուրաքանչյուր երկրի համար որոշել բնակարանային քաղաքականության համաթիվը: Ըստ նրա, Հայաստանում հավաքվել են տվյալներ բնակարանային քաղաքականության 5 ուղղություններով. գույքային իրավունքների ռեժիմ, բնակարանային ոլորտի ֆինանսավորման ռեժիմ, բնակարանային սուբսիդիաների ռեժիմ, ենթակառուցվածքների եւ բնակարանային ոլորտի իրավական կարգավորման ռեժիմ: Վերլուծությունների արդյունքում հաշվարկվել է Հայաստանի բնակարանային քաղաքականության համաթիվը: «ՈՒրբան» կայուն զարգացման հիմնադրամի իրավական հարցերով փորձադետ Հայաստան Ստեփանյանն իր հերթին նշել է. « Պարզ է, որ այս ուսումնասիրությունը պատրատի դեղատոմս չէ Հայաստանում առկա բոլոր բնակարանային խնդիրների լուծման համար, սակայն հեղինակներով փորձել ենք վերլուծել բնակարանային ոլորտի առկա խնդիրներն ու մարտահրավերները, Հայաստանի կառավարության ձեռքբերումներն ու անելիքները: «Հույս ունենք , որ այս ուսումնասիրությունը ուղեցույց կլինի նոր աշխատանքային լուծումներ մշակելու համար, եւ ի վերջո կհանգեն դրական փոփոխությունների»,- ասել է Հ. Ստեփանյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play