Քուվեյթի «Օրինակելի մայր» բարձրագույն կոմիտեն հետաքրքրված է Հայաստանում գործարար բնույթի նախգծերի իրականացմամբ<br />


Քուվեյթի «Օրինակելի մայր» բարձրագույն կոմիտեն հետաքրքրված է Հայաստանում գործարար բնույթի նախգծերի իրականացմամբ

  • 09-12-2010 20:26:00   | Քուվեյթ  |  Հասարակություն
ԷԼ ՔՈՒՎԵՅԹ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը դեկտեմբերի 9-ին այցելեց Քուվեյթի «Օրինակելի մայր» բարձրագույն կոմիտե, հանդիպեց կոմիտեի նախագահ շեյխա Ֆարիհա ալ Սաբահի հետ: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից, կմիտեն իրականացնում է կրթամշակութային, մարդասիրական, նաեւ սոցիալական` հատկապես կանանց, երեխաների, ծերերի, հաշմանդամների խնդիրների լուծմանն ուղղված մի շարք ծրագրեր ինչպես Քուվեյթում, այնպես էլ տարբեր երկրներում: Շեյխա Ֆարիհա ալ Սաբահին հետաքրքրվեց վերոնշյալ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններով: Նա ափսոսանք հայտնեց, որ նոյեմբերին Հայաստան նախատեսված իր այցը չհաջողվեց եւ տեղեկացրեց, որ մտադիր է այցելել հաջորդ տարի` անձամբ ծանոթանալու երկրին ու մշակույթին, ինչպես նաեւ լինել մանկատներում եւ ծերանոցներում: Շեյխա Ֆարիհա ալ Սաբահին նշեց, որ արտասահման այցերի ժամանակ եւս մեծ ուշադրություն է դարձնում սոցիալապես անապահով խմբերի խնդիրներին եւ փորձում է օգտակար ծրագրերի իրականացմամբ կամ աջակցությամբ մեղմել նրանց հոգսերը: Բացի այդ, նա ղեկավարում է տարբեր տնտեսական կազմակերպություններ, եւ նշեց, որ հետաքրքրված է Հայաստանում նաեւ գործարար բնույթի նախգծերի իրականացմամբ: Ա.Գեւորգյանը ողջունեց Հայաստան այցելելու մտադրությունը` նկատելով, որ այցը հնարավորություն կընձեռի նաեւ տեղում ծանոթանալ գործակցության հնարավորություններին: Անդրադառնալով համատեղ ծրագրերի իրականացմանը, նա տեղեկացրեց, որ կոմիտեի ուշադրության կենտրոնում գտնվող ոլորտները ՀՀ կառավարության համար եւս առաջնային են:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play