2013 թվականից մինչ օրս մայրաքաղաքում կառուցվել է շուրջ 1600 թեքահարթակ


2013 թվականից մինչ օրս մայրաքաղաքում կառուցվել է շուրջ 1600 թեքահարթակ

  • 29-07-2015 11:09:24   | Հայաստան  |  Տնտեսություն

Ավելի հարմարավետ Երևան ունենալուն ուղղված ծրագրերի շրջանակում 2013թ.-ից մայրաքաղաքում սկիզբ առավ նաև թեքահարթակների կառուցման գործընթացը:
 
Ծրագիրը, ըստ էության, աննախադեպ էր ու անչափ սպասված: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից պատասխանատուների առջև հստակ խնդիր էր դրվել համագործակցել շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ՝ ծրագրում ներառելով նրանց առաջարկներն ու դիտարկումները: Բնակչության սակավաշարժ խմբերի համար առավել մատչելի ու հարմարվետ միջավայրի ապահովմանն ուղղված ծրագրի մասնակիցն ու գործընկերը դարձան ոչ միայն շահագրգիռ հասարակական կազմակերպությունները, այլև մասնավոր ընկերությունները: Ծրագրի մեկնարկից մինչ օրս մայրաքաղաքում արդեն կառուցվել է շուրջ 1600 թեքահարթակ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են՝Երևանի համաչափ զարգացման համատեքստում այս ծրագիրը ևս իրականացվում է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում: Ավելին, քաղաքաշինական ցանկացած նոր ծրագիր իրականացնելիս մատչելիության ապահովումն այսօր արդեն Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ որպես պարտադիր պայման է դրված:
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play