Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի ելույթը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բնիկ ժողուրդների վերաբերյալ փորձագիտական մեխանիզմի նստաշրջանին


Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի ելույթը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բնիկ ժողուրդների վերաբերյալ փորձագիտական մեխանիզմի նստաշրջանին

  • 01-08-2015 08:16:12   | Շվեյցարիա  |  Քաղաքական
Ժնեւ, 20-ը հուլիսի 2015 թ.
 
Ութերորդ նստաշրջան
 
Հարգելի նախագահ, ութերորդ նստաշրջանի ընթացքում ես առաջին անգամ եմ խոսքով հանդես գալիս, ուստի թույլ տվեք շնորհավորել Ձեզ ընտրվելու կապակցությամբ:
 
Մենք պնդում ենք, որ բնիկ ժողովուրդների մշակութային ժառանգությունը իր մեջ ներառում է ավանդական կենսակերպի ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական աշխարհընկալումը, ինքնադրսեւորումը եւ ստեղծագործական ներուժը եւ, այդ իսկ պատճառով, այն պետք է արժեւորվի եւ որպես նրանց ինքնորոշման արտահայտություն, եւ որպես արտահայտություն նրանց հոգեւոր եւ ֆիզիկական կապի մասին իրենց երկրի, տարածքի եւ բնության հետ:
 
Այնուհանդերձ, բնիկ ժողովուրդները ներկայիս բախվում են երկու խնդիրների: Առաջինը, դա նրանց նյութական մշակութային ժառանգության արագընթաց ոչնչացումն է, ըստ էության՝ սրբազան վայրերի, գերեզմանոցների (օրինակ Ջուղայի գերեզմանոցի), եկեղեցիների եւ վանքերի ոչնչացումը: Մեր արխիվները հաշվառում են 2538 եկեղեցիներ, 451 վանքեր եւ 1996 դպրոցներ Արեւմտյան Հայստանում:
 
Երկրորդը, դա նրանց նյութական մշակութային ճառանգության արագընթաց ու ապօրինի յուրացումն է եւ նույնիսկ դրանք պատմական մշակութային ժառանգություն հայտարարելը, առանց ունենալու բնիկ ժողովրդի ազատ, նախնական եւ գիտակցված համաձայնությունը, ինչպես օրինակ այն դեպքերում, երբ համաշխարհային մշակութային ճառանգություն հայտարարվեց լավաշի պատրաստումը եւ կամ Նեմրութ լեռը, կամ Դիարբեքիրի ամրոցը: Այդ գործունեությունը եւ այդ վայրերը հայ ժողովրդի մշակութային ճառանգությունն էին հանդիսանում թուրքական գաղութացումից դեռ շատ առաջ:
 
Մենք կոչ ենք անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին չմոռանալ այնպիսի պայմանագրերի մասին, ինչպես Սեւրի խաղաղության պայմանագիրը, ինչպես նաեւ 1920 թվականին նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճիռը, առ այն, որ Թուրքիայի Հանրապետության անունից չի կարելի համաշխարհային ունեցվածք համարել այն ամենը, որ նախօրոք արդեն պատկանում է Արեւմտյան Հայաստանին:
 
Այնուհանդերձ, Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին հռչակագրի 8.1 հոդվածում հիշեցվում է այն մասին, որ բնիկ ժողովուրդները եւ նրանց առանձին ներկայացուցիչները իրավունք ունեն չենթարկվելու բռնի ուծացման կամ իրենց մշակույթի ոչնչացման: Այդ թվում՝ 10, 11, 12 եւ 13 հոդվածներում պարունակվում են ճշգրտումներ, որոնք
 
ուժեղացնում են բնիկ ժողովուրդների նյութական եւ ոչ նյութական արժեքների պաշտպանությունը:
 
Ահա թե ինչու, Ջուղայի գերեզմանոցի ոչնչացումը 2005 թ. հանդիսանում է օրինազանցություն, նկարահանված եւ դատապարտված եվրոպական շրջանակների կողմից: Այդ հիմքերով մեր Ասամբլեան դատական հայց ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը մեզ պատասխանեց մերժումով՝ նշելով, որ մենք վերոնշյալ հանցագործության անմիջական տուժածներ չենք հանդիսանում:
 
Մեր Ասամբլեան ահա արդեն տասը տարի է մասնակցում է բնիկ ժողովուրդների իրավունքների ճանաչման եւ պաշտպանության պայքարին եւ ներկայացնում է ցեղասպանություն ապրած բնիկ ժողովրդի շահերը:
 
Մենք հայտարարում ենք, որ անմիջական տուժածներ ենք, ինչպես նաեւ խնդրում ենք վերջ տալ այն նվաստացուցիչ գործողություններին, որոնք հարկադրում են մեզ հավատալ, թե մենք գոյություն չունենք որպես ժողովուրդ՝ ցեղասպանության պատճառով, ինչը վերապրեցին մեր ծնողները:
 
Այսքան տարիների աշխատանքներից հետո առաջին հիմնարար մոտեցումներից պետք է լինի ՄԱԿ-ի կողմից ժողովուրդների, այդ թվում՝ մեր Ասամբլեայի, ճանաչումը որպես բնիկներ, օբյեկտիվ սկզբունքների ու փաստերի համաձայն:
 
Մենք ցանկանում ենք նաեւ պատասխանել, որ Հատուկ զեկուցողին փոխանցեցինք հայտարարություն՝ փոխհատուցման, վերականգման, հայրենադարձության եւ վնասների հատուցման վերաբերյալ, կապված Հայերի ցեղասպանության հետ 1894-1923 թթ. Արեւմտյան Հայաստանում եւ առնչված դրա հետեւանքներին:
 
Պարոն նախագահ, շնորհակալություն ուշադրության համար:
 
Արմենակ Աբրահամյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play