Հայ գիտակները հաղթել են Սևծովյան բաց առաջնության"Բրեյն-Ռինգ" մրցաշարում


Հայ գիտակները հաղթել են Սևծովյան բաց առաջնության"Բրեյն-Ռինգ" մրցաշարում

  • 03-08-2015 15:26:13   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հուլիսի 31-ից  օգօստոսի 2-ը Բաթումում գիտակների ինտելեկտուալ խաղերի Սևծովյան Բաց Գավաթի 4-րդ առաջնությունում «Բրեյն ռինգ» մրցաշարում գավաթին տիրացել է Գիտկաների Հայկական Ասոցիացիան ներկայացնող  «Նուիխ-Թելսել» երևանյան թիմը (թիմի ավագ` Էդգար Մարկոսյան):
 
Առաջնության  ընթացքում անցկացվել են նաեւ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Քո խաղը» եւ այլ  ինտելեկտուալ խաղերը: Հայ գիտակ Ստեփան Սմբատյանը («Նուիխ-Թելսել») «Քո խաղը» մցաշարում դարձել է եզրափակչի մասնակից , իսկ  «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ»-ում հայկական  «Պերեզագուզկա» և «Նուիխ-Թելսել» թիմերը ցույց են տվել բարձր խաղային մակարդակ `զբաղեցնելով համապատասխանաբար 5-րդ և 6-րդ տեղերը:
 
Աջարիայի մայրաքաղաքում ինտելեկտուալ խաղերին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Գերմանիայի, Ադրբեջանի, Մոլոդովայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Իսրաելի և Լատվիայի գիտակները: Հայաստանը ներկայացված էր ութ թիմերով:
 
Տիգրան Քոչարյան
Գիտակների Հայկական Ասոցիացիա
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play