Հայկական իշխանության հորինվածքը. Քաղաքագետ


Հայկական իշխանության հորինվածքը. Քաղաքագետ

  • 04-08-2015 14:10:33   | Հայաստան  |  Վերլուծություն

10 տարի առաջ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ հայտարարվեց կոմպլեմենտարիզմի սկզբունքը, ինչը գործնականում նշանակում էր բազմավեկտորություն:
 
Հայ հանրության համար դա ընդունելի էր թվում, ինչը նշանակում էր քաղքենիական մտածողություն եւ ոչ թե քաղաքական հայացքներ:
Եթե Սեւ ծովում, Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ռազմական ներկայությունն ուժեղացնելու ԱՄՆ ներկայիս ծրագրերն իրականացվեն, այսինքն այդ տարածաշրջաններում հայտնվի «երրորդ ուժը», ապա արտաքին քաղաքական նախընտրությունները ճշտելու հարցում Հայաստանի ու հայ հանրության փորձերը կդառնան ավելի համառ:
Առայժմ Հայաստանն առանց որեւէ հաջողության  փորձում է վարել այսպես կոչված բազմավեկտոր քաղաքականություն, որն այդպես է ընկալվում միայն դիվանագիտական համատեքստում, բայց ոչ իրական քաղաքականության պլանում:
Այն, թե իբր ԱՄՆ-ն ուժեղ ճնշում է գործադրում Հայաստանի վրա աշխարհքաղաքական կողմնորոշման ու հատկապես Ղարաբաղյան հարցում, ոչ այլ ինչ է, քան հայկական իշխանության հորինվածքը: Իրականում ԱՄՆ-ն քիչ թե շատ զգալի ճնշում չի գործադրում:
Ճնշում չկա նաեւ ՆԱՏՕ-ին Հայաստանի ինտեգրման հարցում, եւ ոչ միայն հարկադրանք կիրառելու ցանկության բացակայության պատճառով: ԱՄՆ-ի համար ՆԱՏՕ-ի կազմի, գործառույթների ու պատասխանատվության գոտու ընդլայնումը նույնքան խնդրահարույց է, որքան եվրոպական գործընկերների համար:
ԱՄՆ-ն դեռեւս որոշում չի կայացրել եւ շարունակում է գնահատել աշխարհառազմավարական հեռանկարը: ԱՄՆ-ն միշտ գերադասել է առանձին պետությունների հետ գործ ունենալ անմիջականորեն, քան ՆԱՏՕ-ի շրջանակներում հարաբերությունների միջոցով:
ԱՄՆ-ն Հայաստանը դիտարկում է որպես ռեզերվ-պետություն, որն օգտագործվելու է լիարժեք ու լիովին համարժեք Հարավային Կովկասում լիակատար վերահսկողություն հաստատելուց հետո: Ավելորդ իրարանցման կարիք չկա:
Եթե ընդունված է խոսել այն մասին, որ Հարավային Կովկասի հարցում Ռուսաստանը չունի մշակված ծրագիր, ապա նույնը կարելի է ավելի համոզված ասել ԱՄՆ-ի դեպքում, որի շահերն այս տարածաշրջանում բավական սահմանափակված են եւ հանգում են նավթի արդյունահանմանն ու տեղափոխմանը: Մնացյալը ենթարկված էր այդ նպատակին:
Ներկայում իրավիճակն արմատապես փոխվել է, եւ մի շարք հանգամանքների արդյունքում Հարավային Կովկասը դարձել է Արեւմուտքի ու Ռուսաստանի կոշտ պայքարի ասպարեզ: Բացի այդ, այդ խաղին ներգրավվել են Թուրքիան ու Իրանը:
Ներկայում Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ու հատկապես զինվորական հրամանատարությունը հասկացել են, որ Ռուսաստանն ի վիճակի չէ ռազմական ու քաղաքական գործընկեր լինել եւ հանդես գալ անվտանգության երաշխավորի դերում, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի: Հայկական ղեկավարությունը շփոթմունքի մեջ է եւ փորձում է այլընտրանքային հենարան գտնել աշխարհում, ինչը խնդրահարույց է, քանի որ վասալային վիճակից դուրս պրծնելը հեշտ չի լինելու, եթե ընդհանրապես հնարավոր է:
Խնդիրը միայն այն չէ, որ Հայաստանը վասալային կախման մեջ է Ռուսաստանից: Եվրոպական միության ու ՆԱՏՕ-ի հետ լինելով վստահելի հարաբերությունների մեջ, Հայաստանը 2013-ին անպատասխանատու կերպով տապալեց այդ գործընթացը, եւ հիմա նրանից շատ ջանքեր են պահանջվում իր հանդեպ վստահությունը վերականգնելու համար:
Դրանում համոզվել են նույնիսկ հիմարություններ դուրս տվող հայ «քաղաքագետները», ովքեր նախապես կեղծիք են տարածել, թե Հայաստանը կարող է հարաբերություններ զարգացնել եւ Արեւմուտքի, եւ Ռուսաստանի հետ: Նրանք արդեն հասկացել են, որ վասալները բազմավեկտորության իրավունք չունեն: Նրանք բավական ջանքեր են գործադրել արդարացնելու համար այն, որ հայկական ղեկավարությունը Հայաստանը հասցրել է աղետի ու անելանելի իրավիճակի, եւ հիմա գերադասում են սսկվել, սպասելով նոր պրեֆերենցիաներ:
Այս իրավիճակում ԱՄՆ-ն հավատարիմ է մնում իրեն եւ իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը, դիտարկում է որպես Եվրոպական միության քաղաքականության տապալման արդյունք:
ԱՄՆ-ն փորձել է կարգավորել Հայաստանի հետ Արեւմուտքի հարաբերությունները, ինչն առաջին քայլը կլիներ Հայաստանը քաղաքակիրթ աշխարհ վերադարձնելու հարցում: Դա չի նշանակում, որ Եվրոպական միության հետ խնդիրներն ավարտվել են, դրանք հեռու են լուծված լինելուց, սակայն պարզ է, որ Արեւմտյան պետությունների ու հատկապես ՆԱՏՕ-ի հետ ռազմական հարաբերությունները բացում են Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացման ճանապարհ:
Հայ զինվորականները դեռ գերադասում են պնդել, թե Հայաստանը փորձում է համատեղել ԱՄՆ հետ համագործակցությունը եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները, սակայն դա ընդամենը «նրբանկատ հնարք է», քանի որ ԱՄՆ-ի հետ գործընկերության ցուցադրումը հղի է Ռուսաստանի կողմից խոշոր տհաճություններով: Հայ զինվորականները ծանոթ են Ռուսաստանի՝ որպես «դաշնակցի» այդ հատկանիշներին, ինչի մասին խոսվում է բացահայտ:
2013 թ, սեպտեմբերի 3-ի ողբերգական իրադարձությունից անմիջապես հետո ԱՄՆ-ում ծուլորեն, սակայն պարբերաբար սկսեցին մտածել, թե ինչպես այն ոչ միայն վերադարձնել անհրաժեշտ վիճակի, այլեւ լիովին օգտվել դրանից: Խնդիրը ոչ թե հայկական ղեկավարության հետ պայքարն էր, դա բավական հիմար բան կլիներ, այլ Ռուսաստանի հետ պայքարը:
ԱՄՆ-ում երբեք չի եղել մտադրություն որեւէ պետություն հանձնել Ռուսաստանին, նույնիսկ փոքր: ԱՄՆ-ն երբեւէ չի եղել նման վնասակար իրավիճակում, նկատի ունենալով Հայաստանը: Անիմաստ կլիներ նախաձեռնել որեւէ հեղափոխական իրադարձություններ: Նախ, դա որեւէ հեռանկար չուներ, երկրորդ՝ դա կդառնար Ռուսաստանի հերթական քարոզչական կլիշեների պատճառ, թեեւ ԱՄՆ-ին այնքան էլ չի հուզում քարոզչական այդ բլեֆը:
Իսկ ի՞նչ է նշանակում «օգտվել» այդ իրավիճակից: ԱՄՆ-ն չուներ այլ սցենար, քան օգտվել հայկական տնտեսության լիակատար կոլապսից եւ այն բանից, որ միայն միջազգային ֆինանսական կազմակերպություններն են ընդունակ օգնության հասնել մեռնող երկրին: Ընդ որում, ԱՄՆ-ն ուներ Հայաստանը չկայացած պետություն հայտարարելու բոլոր հիմքերը, քանի որ Հայաստանը Եվրոպայի միակ ճանաչված պետությունն է, որը կամավոր հրաժարվել է իր ինքնիշխանությունից:
Իրավիճակը վերադարձնելու այլ գործոն է այն, որ առաջացել են մասշտաբային պատերազմի իրական սպառնալիքներ: Նոր պատերազմի գլխավոր գործոն է դարձել այն, որ Հայաստանն ինքն է իրեն մտցրել միջազգային մեկուսացման իրավիճակի մեջ եւ մերժել Արեւմուտքի աջակցությունն ու օգնությունը տնտեսության ու անվտանգության մասով:
Հայկական քաղաքական ղեկավարւթյունը համոզվել է, որ պատերազմի վերսկսման առավել շոշափելի գործոն կդառնա միջազգային մեկուսացումը, քանի որ Ռուսաստանի հետ Հայաստանի հարբերությունները Ադրբեջանի համար ոչ մի նշանակություն չունեն: Այսինքն, հասկանալի է, որ ԱՄՆ-ն ստիպված էր սպասել, եւ տեսավ Հաաստանի քաղաքական կապիտուլյացիան:
Եթե այդ սցենարը կապ ունենար միայն Հայաստանի հետ, դրանով կզբաղվեին ԱՄՆ պետդեպարտամենտի 2-3 չինովնիկներ, սակայն խոսքը Ռուսաստանի հետ գլոբալ պայքարի մասին է, այդ պատճառով գործի են դրվել ԱՄՆ-ի քաղաքական բոլոր մեխանիզմները:
Ընդ որում, հասկանալով, թե ով ով է հայկական վարչական ապարատում, ամերիկացիները գերադասել են բանակցություններ վարել ոչ թե ՀՀ արտգործնախարարության հետ, որը դարձել է ՌԴ ԱԳՆ «բաժին», այլ պաշտպանության նախարարության հետ, որը դեռ փորձում է պահպանել իր անկախությունը, չնայած նրան, որ Ռուսաստանը ուժեղ ճնշում է գործադրել հայկական զինվորական շրջանակների վրա:
Ամերիկացիները կարծես թե համաձայնվել են, որ պատրաստ են նոր պատերազմը կանխելու ջանքերին: Սակայն երեւում է դա պատկերացնում են Ռուսաստանի հետ ինստիտուցիոնալ որեւէ համաձայնությունների շրջանակներից դուրս:
Իհարկե, ամերիկյան ջանքերի հաջողությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից սադրանքների, որի ջանքերը կհասցնեն մեծ պատերազմի սկզբին՝ ամերիկյան ջանքերը չեզոքացնելու նպատակով: Այնուամենայնիվ, Հայաստանին անհրաժեշտ է օգնությունն այն իրավիճակում, որում հայտնվել է:
Եթե Հայաստանը նախկինում ընտրություն ուներ, ներկայում դա չկա: Խնդիրը նաեւ այն է, որ եթե ԱՄՆ-ն ամեն ինչ անի Հայաստանին պատերազմի սպառնալիքի հանդիման աջակցելու համար, իրավիճակն ամեն դեպքում արմատապես փոխվել է եւ արդեն նման չէ 2013 թ. աշնան սկզբի իրավիճակին:
Այն ժամանակ Հայաստանն ուներ ՆԱՏՕ-ի ու ԵՄ ծրագրերին լիարժեք մասնակցության հեռանկար, այդ թվում զենք ստանալու մասով, եւ որ ամենակարեւորն է՝ Սեւծովյան-կովկասյան ու մերձավորարեւելյան շրջաններում ԱՄՆ-ի ծրագրերին մասնակցության մասով:
Հայաստանը մոտ էր այն բանին, որպեսզի լիարժեք հաշվի առնվեր տարածաշրջանի անվտանգության ապահովման քաղաքականության, ինչպես նաեւ Արեւմուտք-Իրան հաաբերության զարգացման մեջ:
Գնացքը մեկնել է, եւ պետք է շատ աշխատել գնացքին հասնելու համար: Ինչպե՞ս են հետագայում զարգանալու Հայաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները: Բնականաբար, Ռուսաստանն ամեն ինչ անելու է այդ մտադրությունները քանդելու համար: Սակայն, արդյոք ԱՄՆ-ն ունի Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման ծրագրեր, եւ որո՞նք են դրանք:
Ամերիկացիների նպատակը Ռուսաստանին Հարավային Կովկասից ու Սեւ ծովից դուրս մղելն է: Պայքարը շարունակվելու է: Դա մեկ տարվա խնդիր չէ: Շատ բան կախված է լինելու նրանից, թե ինչ վարչակազմ է հայտնվելու Սպիտակ տանը տեսանելի հեռանկարում:
Դատելով թեկնածուներից, սպասումներն այնքան էլ վատ չեն, հույսեր կան: Լավ կլիներ ուշադիր հետեւել, թե ինչ տեղի կունենա Վաշինգտոնում: Ընդունա՞կ են այս պարզ խնդրին հայ «դիտորդները»:
ԱՄՆ-ի հետ հարբերությունները կարեւոր են ոչ միայն պաշտպանության ու անվտանգության պայմանների համար, այլեւ կհանգեցնեն միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացմանը, ներդրումների ու դրամաշնորհների ստացմանը:
Անշուշտ, ԱՄՆ-ն վճռական դեր է խաղալու ՆԱՏՕ-ի ու Եվրոմիության հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցում, եթե իհարկե հայկական կողմը չշարունակի վասալի իր խաղը, թեեւ վասալն ի՞նչ խաղ կարող է ունենալ:
Այսպիսով, հայկական քաղաքական ղեկավարությունը ստորագրել է իր «արտաքին քաղաքականության» լիակատար ձախողման տակ եւ հայտնվել մեծ պատերազմի սպառնալիքի հանդիման, երբ Հայաստանը հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ եւ իր խնդիրները լուծելու հարցում Ռուսաստանի անկարողության առջեւ, որոնք հայերն ընկալում են մեծ սպասումներով:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play