Մալազիական իշխանությունները մասնագետների խումբ կուղարկեն Մալդիվյան կղզիներում հայտնաբերված ինքնաթիռի բեկորների հետազոտության համար


Մալազիական իշխանությունները մասնագետների խումբ կուղարկեն Մալդիվյան կղզիներում հայտնաբերված ինքնաթիռի բեկորների հետազոտության համար

  • 10-08-2015 14:52:18   |   |  Միջազգային

Մալազիական իշխանությունները Մալդիվյան կղզիներ կուղարկեն մասնագետներից բաղկացած մի խումբ, ովքեր կզբաղվեն այնտեղ հայտնաբերված ինքնաթիռի բեկորների հետազոտությամբ: Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով Reuters-ին:
 
Միևնույն ժամանակ նշվում է, որ դեռ վաղ է ասել, թե գտնված բեկորները պատկանում են 2014թվականի մարտի 8-ին անհետացած Boeing 777 ինքնաթիռին:
«Հենց հաստատվի, որ այդ բեկորները պատկանում են նախորդ տարի Մալդիվյան կղզիներում կործանված ինքնաթիռին, ապա կսկսվի հետազոտությունների համար նախատեսված հետագա քայլերի քննարկումը»,- ասել է Մալազիայի Տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play