Քաբուլում պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, կա 17 վիրավոր


Քաբուլում պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, կա 17 վիրավոր

  • 10-08-2015 15:48:15   | Աֆղանստան  |  Միջազգային

Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, ևս 17-ը` վիրավորվել են: Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով Reuters-ին:
 
Ինչպես նշվում է, պայթուցիկը տեղադրված է եղել մեքենայում: Դեպքի վայր են ժամանել հրշեջները և ոստիկանները:
Պայթյունի համար պատասխանատվություն դեռ ոչ ոք չի ստանձնել:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play