Ղրղզստանը պաշտոնապես դարձել է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ


Ղրղզստանը պաշտոնապես դարձել է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ

  • 12-08-2015 14:56:50   | Ղրղզստան  |  Միջազգային

«Ղրղզստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամ: Այս մասին հայտարարել են Ղազախստանի և Ղրղզստանի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևը և Ալմազբեկ Ատամբաևը»,- գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով РИА «Новости»-ին:
 
ԵՏՄ անդամակցության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ղրղզստանի և Ղազախստանի սահմանին` հսկիչ-անցագրային կետում, որից հետո հանվել են Ղրղզստանի և ԵՏՄ անդամ երկրների միջև եղած մաքսային բոլոր սահմանափակումները:
Ղրղզստանի տարածքում այսուհետ գործելու է միասնական մաքսային սակագին և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված ապրանքների միասնական անվանացանկ: Ռուսաստանում վերացվել են ազգային աշխատաշուկայի անվտանգության հետ կապված բոլոր սահմանափակումները, հետևաբար Ղրղզստանից Ռուսաստան աշխատանքի մեկնողներից այլևս չեն պահանջելու աշխատանքի թույլտվություն:
Ղրղզստանի քաղաքացիները Ռուսաստանի տարածքում մեկ ամսով ազատվելու են պաշտոնապես գրանցվելու անհրաժեշտությունից, իսկ ղրղզների կրթական վակայակնները կգործեն ԵՏՄ անդամ բոլոր պետություններում:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play