Կասեցվել է Բուլղարիայի Հանրապետությունից հյութերի ներմուծումը Հայաստան


Կասեցվել է Բուլղարիայի Հանրապետությունից հյութերի ներմուծումը Հայաստան

  • 12-08-2015 17:09:10   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Բուլղարիայի Հանրապետությունից հյութերի 700 կգ խտանյութի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք:

Ծառայությունը սահմանային վերահսկողության արդյունքում պարզել է, որ դեղձի, մանգոյի և ելակի խտանյութերի, ինչպես նաև դոնդողի ներկրվող խմբաքանակը ժամկետանց է, տարաների վրա առկա է կրկնակի պիտակավորում: Միաժամանակ՝ նշված ապրանքատեսակներն ապահովված չեն հայերեն մակնշմամբ:

Հաշվի առնելով հայտնաբերված անհամապատասխանությունները՝ արգելվել է բեռի ներմուծումը և առաջարկվել ներմուծողին սահմանված կարգով այն վերադարձնել, օգտահանել կամ ոչնչացնել:

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play