ՓՄՁ-ները պահանջում են Շրջանառության հարկի 5 տոկոսը փոխարինել 3-ով (Տեսանյութեր)


ՓՄՁ-ները պահանջում են Շրջանառության հարկի 5 տոկոսը փոխարինել 3-ով (Տեսանյութեր)

  • 13-08-2015 12:27:24   | Հայաստան  |  Տնտեսություն



«Չէնք վճարելու 5%» նախաձեռնության անդամները  օգոստոսի 13-ին հավաքվել էին կառավարության շենքի մոտ  Շրջանառության հարկի հետ կապված իրենց բողոքի ձայնը բարձրացնելու:
 
Լրագրողների հետ զրույցում Արսեն Արզանյանը նշեց, որ  արդեն 1,5 ամիս է աշխատում են այդ դրույքաչափով և արդեն տեսնում են, թե օրենքի կիրառումը ինչ խնդիրներ է առաջացնում.«Մենք առաջարկում ենք լինի շրջանառության հարկի մասին օրենքը՝ 1 տոկոսով, եթե մարդը հնարավորություն ունի փաստաթղթավորվելու, և մնա հին օրենքը՝ 3,5 տոկոս շրջանառությամբ։ Ձեռնարկատերը ինքը որոշի` ինչպես աշխատել»:
 
 
Սեւան Աղաջանյանն էլ նշեց, որ «Հայկական վերածնունդ»-ի երիտասարդ անդամները շրջել են Երևանում գործող կրպակներով և պարզել, որ առևտրով զբաղվողները դժգոհում են Շրջանառության հարնշեց, որ «Հայկական վերածնունդ»-ի երիտասարդ անդամները շրջել են Երևանում գործող կրպակներով և պարզել, որ առևտրով զբաղվողները դժգոհում են Շրջանառության հարկից. «Մենք ուզում ենք՝ 5 տոկոսի փոխարեն 3 տոկոս վճարենք: Մենք նամակ հանձնեցինք Հովիկ Աբրահամյանին նույն բովանդակությամբ, ասացին որ 15 օրվա ընթացքում կպատասխանեն: Պատասխանից հետո կորոշենք մեր հեագա քայլերը»:
 
 
 Տեղեկացնենք, որ բողոքի ակցիային չէր միացել «Կասեցում» շարժումը:
 
Հիշեցնենք, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է առանց թղթաբանության գործելու դեպքում շրջանառության հարկը սահմանել 5 տոկոս: Եթե նախկինում առեւտրի սուբյեկտների համար նույն հարկը կազմում էր 1%՝ գործարքների պարտադիր փաստաթղթավորմամբ, ապա հիմա դրույքաչափը 1,5% է՝ փաստաթղթավորված ապրանքների համար եւ 5%՝ «ստվերային»: Այդուհանդերձ, ընդհանուր շրջանառությունից հարկը չի կարող 1,5 տոկոսից ցածր լինել: Արտադրող սուբյեկտներից հարկը մնում է հինը՝ 3,5 տոկոս: Շրջանառության հարկի համար առավելագույն շեմը առաջարկվում է տարեկան 58,35 մլն դրամից հասցնել 113,4 մլն դրամի: Այդ շեմն անցնելու դեպքում ԱԱՀ-ով հարկվում է միայն ավելացած մասը:
 
 
Մերի Հունանյան «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play