Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքացիներն այսուհետ երկու մարզեր կուղևորվեն առանց մուտքի արտոնագրի


Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքացիներն այսուհետ երկու մարզեր կուղևորվեն առանց մուտքի արտոնագրի

  • 18-08-2015 14:19:31   | Վրաստան  |  Միջազգային
Աբխազիայի և Հարավային Օսիայի իշխանությունները համաձայնագիր են ստորագրել, որով  երկու մարզերի քաղաքացիներին թույլատրվելու է փոխադարձ ուղևորություններ կատարել` առանց մուտքի արտոնագրի:
Այս մասին գրում է TASS.ru-ն` վկայաոչելով Աբխազիայի արտգործնախարարության մամլո ծառայությանը:
 
Գերատեսչության տեղեկացմամբ` վերոնշյալ փաստաթուղթը ստորագրվել է  Ցխինվալում արտգործնախարարության պատվիրակության կատարած այցի ժամանակ:
Աբխազիայի փոխարտգործնախարար Օլեգ Արշբան  նշել է, որ ստորագրված համաձայնագիրը նպաստելու է երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև ամրապնդելու է երկու մարզերի միջև եղած տնտեսական, առևտրային, մշակութային և այլ կապերը:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play