Սիրիայում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է քրդական անվտանգության գործակալությունը


Սիրիայում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է քրդական անվտանգության գործակալությունը

  • 19-08-2015 17:07:52   | Սիրիա  |  Միջազգային

Մահապարտ ահաբեկիչը Սիրիայում գտնվող քրդական անվտանգության գործակալությունում պայթյուն է իրականացրել, որի հետևանքով 10 մարդ է զոհվել: Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով Reuters-ին:
 
Միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիսում գտնվող Քամիշլի քաղաքում տեղակայված քրդական անվտանգության գործակալությունում:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի անվտանգությանն ուղղված միջոցառումները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ երկրին սպառնացող վտանգն ամբողջությամբ չի վերացվել:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play