Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթամշակութային օջախներում ավարտին են մոտենում նորոգման աշխատանքները


Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթամշակութային օջախներում ավարտին են մոտենում նորոգման աշխատանքները

  • 03-09-2015 18:07:30   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը հերթական աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանի  կրթամշակութային օջախներում: 
 
Վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի և համապատասխան ոլորտների պատասխանատուների ուղեկցությամբ քաղաքապետի խորհրդականը ծանոթացել է   շրջանում իրականացվող շինբարեկարգման աշխատանքների ընթացքին, այցելել 2015 թ. քաղաքապետարանի ծրագրերով հիմնանորոգվող  «Մալաթիա»  արվեստի դպրոց, գրադարան, թիվ 96 մանկապարտեզ և  «Սեբաստիա»  մշակույթի տուն:  Այս հաստատություններում հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են:
«Մալաթիա»  արվեստի դպրոցում  փոխվել են  հատակի ծածկը,  դռներն ու պատուհանները, հիմնանորոգվել են սանհանգույցներ, կառուցվել է թեքահարթակ:  Հիմնանորոգման աշխատանքներին զուգահեռ` գրադարանում վերակառուցվել է ընթերցասրահի բեմը: Թիվ 96 մանկապարտեզում նորոգվել է տանիքը, տեղադրվել են նոր դռներ և պատուհաններ, հիմնանորոգվել  են  խոհանոցն ու   սանհանգույցը:  
Աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո տրվել են համապատասխան հանձնարարականներ:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play