Մոսկվան Երևանից պատասխան է սպասում ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունների կապակցությամբ


Մոսկվան Երևանից պատասխան է սպասում ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունների կապակցությամբ

  • 04-05-2024 10:24:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Մոսկվան Երևանից պատասխան է սպասում ռուս խորհրդարանականների կոչին՝ կապված Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
Ավելի վաղ, ելույթ ունենալով Եվրամիության խորհրդարանների նախագահների համաժողովում, Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Սիմոնյանը նշել է, որ «Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա» և ասել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»:
 
«Հենց ստանանք պատասխանը՝ նախևառաջ ուշադիր կուսումնասիրենք, և, եթե հարկ լինի, հրապարակավ կմեկնաբանենք», - հավելել է դիվանագետը:
 
Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն սենատորներին հանձնարարել է հարցում ուղարկել Ալեն Սիմոնյանի հայտարարությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ «այդ կարգի հակառուսական ելույթը» չի կարելի անտեսել։
 
«Ամոթ էր Սիմոնյանի համար, որովհետև նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը»,- հայտարարել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Մատվիենկոն:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play