Մայրաքաղաքում շարունակվում են վերանորոգել բազմաբնակարան շենքերի մուտքերը


Մայրաքաղաքում շարունակվում են վերանորոգել բազմաբնակարան շենքերի մուտքերը

  • 04-09-2015 16:59:48   | Հայաստան  |  Տնտեսություն

Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ եռակողմ ծրագրի շրջանակում այս տարի ևս մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները: 
 
Տարեկան ծրագրով ընդհանուր առմամբ մինչև տարեվերջ կվերանորոգվի 785 մուտք 548 շենքերում: Վաղ գարնանից մեկնարկած աշխատանքների շրջանակում արդեն իսկ ավարտվել են 349 շենքերի 488 մուտքերի վերանորոգման աշխատանքները: Ծրագրի շրջանակում մուտքերի վերանորոգման հարցում Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ համալիր մոտեցում է ցուցաբերվում. շքամուտքերից բացի, վերանորոգվում են նաև բոլոր հարկերն ամբողջությամբ:  
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play