Քննարկվել են «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքների նախագծերը


Քննարկվել են «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքների նախագծերը

  • 04-09-2015 20:01:46   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ բապահպանության նախարարությունում այսօր կայացել է Բնապահպանական և բնօգտագործման  վճարների  մասին ՀՀ  օրենքում փոփոխություններ և  լրացումներ  կատարելու  մասին և Բնապահպանական  վճարների  դրույքաչափերի  մասին  ՀՀ  օրենքում  փոփոխություններ և  լրացումներ  կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի քննարկում ՀՀ բնապահպանության, ֆինանսների, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, ինչպես նաև խոշոր ընդերքօգտագործող կազմակերպությունների  ներկայացուցիչների  մասնակցությամբ: 
 
  ՀՀ բնապահպնության նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով հյուրերին և կարևորելով վերոնշյալ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը, ներկայացրել է քննարկվող նախագծերով առաջարկվող ընդերքօգտագործման արդյուքնում առաջացող թափոնների պահման ու տեղադրման համար բնապահպանական վճարների սահմանման սկզբունքները, որոնք բխում են ՀՀ ԱԺ-ի կողմից 22.06.2015թ. ընդունված Թափոնների օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի դրույթներից, ինչպես նաև ընդերքի ռացիոնալ օգտագործման և շրջակա միջավայրին հասցվող վնասը նվազագույնի հասցնելու սկզբունքներից: 
Բնապահպանության նախարարի կողմից նաև առաջարկվել է քննարկել և ընդունել տնտեսվարողների այն առաջարկները, որոնք առավել իրատեսական և կառուցողական կլինեն:
Շահագրգիռ քննարկման ընթացքում կողմերը բարձրացրել են նախագծերում առկա մի շարք հարցեր` կապված ընդերքօգտագործման թափոնների պահում և տեղադրում հասկացությունների  հստակեցման, նախագծերով ներկայացված ընդերքօգտագործման թափոնների պահման և տեղադրման դրույքաչափերի սահմանման սկզբունքների և դրանց հիմնավորումների հետ: 
Բարձրացվել է նաև  ռեկուլտիվացիայի իրականացումից հետո ընդերքօգտագործման թափոնների տեղադրման համար կատարվելիք վճարման, հաշվետու ժամանակաշրջանում վճարվող բնապահպանական վճարների պարբերականության, ընդերքօգտագործման թափոնների ըստ վտանգավորության դասակարգման հետ կապված հարցերը և այլն:
Քննարկման արդյունքում որոշվել է մեկշաբաթյա ժամկետում շահագրգիռ կողմերից ստացված կառուցողական առաջարկությունների հիման վրա լրամշակել նախագծերը` պահպանելով բնապահպանական հիմանկան սկզբունքները:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play