Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ն արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է շուրջ 81,9 մլն ԱՄՆ դոլար, վաճառվել` շուրջ 82,6 մլն ԱՄՆ դոլար


Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ն արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է շուրջ 81,9 մլն ԱՄՆ դոլար, վաճառվել` շուրջ 82,6 մլն ԱՄՆ դոլար

  • 03-12-2010 20:08:06   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ն արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 81 մլն 877 հազար 383 ԱՄՆ դոլար` 360,78 դրամ 1ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, վաճառվել 82 մլն 568 հազար 715 ԱՄՆ դոլար` 361,89 դրամ միջին փոխարժեքով: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության, նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 500 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 359 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 12 մլն 800 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 359,35 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նոյեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 19,8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերինը` 39,1 մլն ԱՄՆ դոլար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play