ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Ստեփանակերտում ԿԽՄԿ առաքելության ղեկավարին


ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Ստեփանակերտում ԿԽՄԿ առաքելության ղեկավարին

  • 08-09-2015 18:32:59   |   |  Քաղաքական

 
Սեպտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Թոմաս Հալյեյին, ով ավարտում է իր առաքելությունն Արցախում:
 
Հանդիպման ընթացքում Թոմաս Հալյեն Կարեն Միրզոյանին է ներկայացրել Դրագոսլավ Բլաժևիչ Չիրոյին, որն առաջիկայում կզբաղեցնի ԼՂՀ-ում ԿԽՄԿ առաքելության ղեկավարի պաշտոնը:
 
Կողմերը քննարկել են ԼՂՀ-ում ԿԽՄԿ գրասենյակի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել առաքելության առաջիկա ծրագրերին:
 
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ԼՂՀ-ում ԿԽՄԿ գրասենյակի և ԼՂՀ համապատասխան պետական ատյանների միջև հաստատված համագործակցության մակարդակի կապակցությամբ։  ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության  ղեկավարը վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը հնարավորինս աջակցել հանրապետությունում Կարմիր Խաչի գործունեությանը:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play