Երևանի միջազգային կիսամարաթոնը կլինի աննախադեպ՝ մասնակիցների և արտերկրից ժամանած հյուրերի թվով


Երևանի միջազգային կիսամարաթոնը կլինի աննախադեպ՝ մասնակիցների և արտերկրից ժամանած հյուրերի թվով

  • 09-09-2015 19:14:57   | Հայաստան  |  Սպորտ

Սեպտեմբերի 9–ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված այս տարի հոկտեմբերի 3–ին Հայաստանում առաջին անգամ կայանալիք Երևանի միջազգային կիսամարաթոնին` «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ին:
 
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն իր ուղերձում հաստատեց, որ մրցարշավը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի կողմից հավատարմագրված միակ պաշտոնական վազքարշավն է և կրելու է ամենամյա բնույթ՝ նպատակ ունենալով խթանել սպորտաձևի տարածմանը, քարոզել առողջ ապրելակերպ և զարգացնել սպորտային տուրիզմը Հայաստանում: 
«Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետին՝ իր աջակցության համար, որը հնարավորություն է տալիս քաղաքը նորովի ներկայացնել մեր Երևանցիներին և հյուրերին: Իմ խորհին շնորհակալությունը նաև մեր լեգենդար ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանին, ով ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի Երևանի առաջին միջազգային կիսամարաթոնը տոն դառնա բոլորիս համար», - իր ուղերցում ավելացրել է Գաբրիել Ղազարյանը:
Ռոբերտ Էմմիյանն իր խոսքում նշեց, որ արդեն 40 տարի է, որ  ատլետիկա մարզաձևով է զբաղվում և ուրախ է, որ ի վերջո այս տարի իր երազանքը իրականություն է դառնում և Երևանում անցկացվում է միջազգային մաշտաբի կիսամարաթոն, որի համար ավելի քան 3000 մասնակցության հայտեր են արդեն ներկայացվել: 
« Շնորհակալ եմ բոլոր պետական կառույցներին, որ աջակցում են մեզ այս միջոցառման անցկացման շրջանակներում, ինչպես նաև բոլոր հովանավորներին, որ միացել են այս սպորտային շարժմանը և մեզ հետ միասին քարոզում են առողջ ապրելակերպ: Շնորհակալություն եմ հայտնում նաև ֆրանսիահայ լեգենդար ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին և նրա եղբորը՝ Դեսին քաղաքի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆին, աշխարհահռչակ շանսոնյեի որդուն՝ Միշա Ազնավուրը, Եվրոպական մի շարք ֆեդերացիաների նախագահներին և փոխնախագահներին, որ ընդունել են իմ հրավերը և շուտով կժամանեն Երևանում մասնակցելու` կիսամարաթոնին: Հանդիպում ենք հոկտեմբերի 3–ին` ժամը 09:30 Հանրապետության հրապարակում՝ վազքի այս տոնի շրջանակում միասին վերապրելու հաճելի պահեր », - ավելացրեց Ռոբերտ Էմմիյանը: 
Նա հավելեց նաև, որ Հայաստան են ժամանելու նաև Շառլ Ազնավուրի տղան և ֆրանսիահայ հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը՝ եղբոր հետ։
Երևանի միջազգային կիսամարաթոնը և մյուս վազքարշավները կազմակերպվում են պետկան ծրագրի շրջանակներում՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հովհանու ներքո: Միջոցառման պաշտոնական կազմակերպիչն է միջազգային ՌԱՆԱՐՄ ընկերությունը:
Միջոցառումը, որը տեղի կունենա Հանրապետության հրապարակում, ներառում է 4 վազքարշավ`
Կիսամարաթոն (21,097 կմ).
Փոխանցումավազք կմ (2 x 10,550 կմ).
5 կմ վազք.
2,5 կմ վազք 12–ից 15 տարեկան դպրոցականների համար:
Բոլոր մասնակիցները կստանան մարզաշապիկ և մեդալներ, իսկ հաղթողները՝ նաև դրամական պարգևներ: Սպորտային այս ծրագիրն իր մեջ ներառում է նաև մարզային վազքի մրցույթները, որոնք կմեկնարկեն 2016 թվականի մարտից: 
Կազմակերպչական աշխատանքներին աջակցում են նաև Ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան (IAAF) և Միջազգային մարաթոնների և վազքարշավների ասոցիացիան (AIMS): 
Միջոցառման կազմակերպմանն իրենց աջակցություն են բերել չարտերային թռիչքներ իականցնող միջազգային ՊրոՍկայ ընկերությունը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, Ռենո Արմենիան, Մարիոթ Արմենիա հյուրանոցը, Օրանժ Արմենիան, Ջերմուկ գրուպը՝ իր Պեպսի և Բյուրեղ սպորտ ապրանքանիշներով, ինչպես նաև Սիքստ ընկերությունը և Գրանթ Թորնթոնը: Ծրագրի ինֆորմացիոն աջակիցն է ՆյուՄեգ ամսագրիը:
Պատվավոր հյուրերի, այլ մանրամսների և մասնակցության կարգի մասին կարող եք տեղեկանալ՝ հետևելով ՌԱՆԱՐՄ-ի պաշտոնական կայք էջը (www.runarm.am) և հետևյալ սոց ցանցերը (Facebook, Twitter): 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play