Թուրքիայում ոստիկանների վրա կատարված զիված հարձակման արդյունքում մահացել է վիրավորներից մեկը


Թուրքիայում ոստիկանների վրա կատարված զիված հարձակման արդյունքում մահացել է վիրավորներից մեկը

  • 11-09-2015 14:20:06   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքի սրճարաններից մեկում նախաճաշող երեք ոստիկանների ուղղությամբ արձակված կրակոցների արդյունքում տարբեր աստիճանի մարմնային վնասվածքներ են ստացել նշյալ երեք ոստիկանները և նրանց սպասարկող 22-ամյա մատուցողը, ով մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո: Այս մասին գրում է РИА Новости-ին` վկայակոչելով CNN Turk-ին: 
 
Աղբյուրի տեղեկացմամբ` նախաճաշող ոստիկանների ուղղությամբ կրակոցներն արձակել են «Քուրդիստանի Բանվորական կուսակցության» (ՔԲԿ) զինյալները:
Հիշեցնենք, որ Թուրքիայում իրավիճակը կտրուկ սրվել է  հուլիսի 20-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմաբավորման կողմից Սիրիայի սահմանին կազմակերպված ահաբեկչությունից հետո, որի արդյունքում մահացել էր մի խումբ ոստիկան: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել ՔԲԿ-ն: Վերջին մեկ ու կես ամիսվա ընթացքում քուրդ զինյալների գործողություններին զոհ է գնացել ավելի քան 100 ոստիկան, զինվորական և քաղաքացիներ: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play