Կուբայի իշխանությունները ներում կշնորհեն 3,5 հազար դատապարտյալների


Կուբայի իշխանությունները ներում կշնորհեն 3,5 հազար դատապարտյալների

  • 11-09-2015 17:18:31   | Կուբա  |  Միջազգային

Կուբայի իշխանությունները հայտարարել են  3522 բանտարկյալների ներում շնորհելու որոշման մասին: Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով Reuters-ին:
 
Ինչպես տեղեկացվում է, դատապարտյալներին ներման շնորհումը կիրականացվի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի` սեպտեմբերի 19-20-ը Կուբա կատարելիք այցին նախորդող երեք օրերի ընթացքում:
Ավելի վաղ, Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն հայտարարել էր, որ Հռոմի Պապի հետ ունեցած հանդիպումն ուժեղ ազդեցություն է ունեցել իր վրա և ինքը մտածում է հռոմեկան կաթոլիկ եկեղեցու գիրկը վերադառնալու մասին:
Նա նաև խոստացել է այցելել Հռոմի Պապի բոլոր պատարագներին, որոնք նա կմատուցի Կուբա կատարելիք այցի ընթացքում:
Կուբայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հռոմի Պապին Կուբայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար:
Նշենք, որ Կուբայի նախագահը Վատիկանում Պապին հանդիպել էր սույն տարվա մայիսին:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play