Հայաստանը դասագրքեր եւ դպրոցական գույք է առաքել Ախալքալաք<br />


Հայաստանը դասագրքեր եւ դպրոցական գույք է առաքել Ախալքալաք

  • 02-12-2010 20:46:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի եւ Վրաստանի Կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն նոյեմբերի 22-27-ին ուսումնական գրականություն եւ գույք են առաքվել Վրաստան եւ փոխանցվել Ախալքալաքի ուսումնական ռեսուրս-կենտրոնին: Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցների համար ուսումնական գրականության եւ դպրոցական գույքի տրամադրման ամենամյա ծրագրերի շրջանակում ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը 2010թ.-ին տրամադրել է 7138 օրինակ «Մայրենի»-ի դասագիրք` իրենց աշխատանքային տետրերով, 1-6-րդ դասարանների համար եւ 360 համակազմ դպրոցական գույք` ուսուցչական սեղան եւ աթոռ: Ախալքալաքի ուսումնական ռեսուրս-կենտրոնը կազմակերպելու է հատկացումը` համաձայն նախապես ճշտված բաշխման ցուցակների: Ըստ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության, այս տարի գրքերը նախատեսված են Ախալքալաք, Ախալցխե, Ասպինձա, Մառնեուլ, Բորժոմ, Ծալկա, Թետրի-Ցխարո շրջանների, ինչպես նաեւ Թբիլիսիի թիվ 132 դպրոցների համար: Իսկ գույքը հատկացվելու է Ախալքալաք, Նինոծմինդա, Ասպինձա, Ախալցխե, Բարժոմ, Մառնեուլ եւ Ծալկա շրջանների դպրոցներին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play