Հաքերները Win32/Spy.Odlanor վիրուսային ծրագրի միջոցով խաբում են օնլայն-պոկեր խաղացողներին


Հաքերները Win32/Spy.Odlanor վիրուսային ծրագրի միջոցով խաբում են օնլայն-պոկեր խաղացողներին

  • 19-09-2015 14:44:28   | Ռուսաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հաքերները խաբում են օնլայն-պոկեր խաղացողներին: Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով Habrahabr-ին:
Win32/Spy.Odlanor վիրուսային ծրագիրը հնարավորություն է տալիս հաքերներին գաղտնի կերպով տեսնել մրցակցի խաղաքարտերը:
 
Այն ներթափանցում է «զոհի» համակարգիչ այն բանից հետո, երբ օգտատերը պոկեր խաղալու համար հաստատում է լրացուցիչ ծրագրերի` Poker Calculator Pro, Smart Buddy, Poker Office, տեղադրումը: Վիրուսը  հիմնականում կենտրոնացած է PokerStars և Full Tilt Poker կյաքերի խաղացողների վրա: 
Վիրուսային ծրագրի ակտիվացումից հետո հաքերները հնարավորություն են ստանում լուսանկարներ անել վարակված համակարգչի էկրանից:
Դա թույլ է տալիս տեսնելու խաղացողի խաղաքարտերը և նրա անհրաժեշտ ուղեցույցը, որպեսզի կայքում որոնելիս գտնի օգտատիրոջը: 
Բացի այդ Win32/Spy.Odlanor վիրուսային ծրագրի վերջին տարբերակներին կցված է մի ծրագիր, որի միջոցով հնարավոր է գողանալ նաև գաղտնաբառերը:
Տեղեկությունների համաձայն` վերոնշյալ վիրուսն ավելի շատ տարածված է Արևելյան Եվրոպայում, հատկապես Ռուսաստանում և Ուկրաինայում:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play