Թուրքիան դարձել է Թուրքիա-Ռուսաստան տանդեմ առաջնորդը. Քաղաքագետ


Թուրքիան դարձել է Թուրքիա-Ռուսաստան տանդեմ առաջնորդը. Քաղաքագետ

  • 19-09-2015 17:30:24   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Ռուսաստանն ինչպես որ կա

 

Ռուս փորձագետները գտնում են, որ ռուս-թուրքական ժամանակակից հարաբերությունները մեծամասամբ բազավորվում են տնտեսական մասշտաբային հարաբերությունների, էներգառեսուրսների մատակարարման ու առեւտրի, շինարարական նախագծերի վրա, բայց քաղաքական բավարար զարգացում չեն ստացել:

 

Պուտինի ու Էրդողանի առաջիկա հանդիպումը տեղի է ունենում բազմաթիվ չլուծված խնդիրների պայմաններում:

 

Այդ հարաբերությունները բավական տարօրինակ են եւ չեն կարող համարվել լիարժեք: Թուրքիան վերջին տարիներին արտաքին քաղաքականության մեջ ցուցաբերել է անկայունություն ու անվստահություն, ներառյալ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ հարաբերություններում: Թուրքիան պարտվել է կարեւորագույն ուղղություններում, եւ նրա ղեկավարության առջեւ դրված է քաղաքական նոր կուրսի իմաստավորման ու մշակման խնդիր: Թուրքիան մերձեցել է ԱՄՆ-ի հետ եւ փորձում է կարգավորել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:

 

Ավելի վաղ Թուրքիան փորձում էր Ռուսաստանի հետ իր հարաբերությունները ցուցադրել որպես այլընտրանք Արեւմուտքին, սակայն Ռուսաստանը չի կարողացել եւ չի ցանկացել փոխարինել նրա ավանդական գործընկերներին: Բացի այդ, Ռուսաստանը չէր պատրաստվում ընդունել Թուրքիայի գործընկերությունը որպես երկիր, որը միջազգային նույնպիսի դիրքեր ունի եւ հավասար է Ռուսաստանին:

 

Մոսկվայում որոշակի մտահոգություններ կան Թուրքիայի հետ քաղաքական հարաբերությունների զարգացման մասով, նկատի առնելով մի շարք խնդիրների շուրջ պատասխանատվության բաժանումը: Ռուսաստանն ավելի շուտ ցանկանում է օգտվել Թուրքիայի տնտեսական հնարավորություններից, ստանալ նրա որոշակի պարտավորվածությունները ԱՊՀ տարածաշրջանների կտրվածքով, սակայն չի պատրաստվում նրա հետ ներգրավվել միջազգային խոշոր խնդիրների լուծման մեջ:

 

Սակայն այդպես չի ստացվի, ներկայում խնդիրները լուծելու է Թուրքիան, քանի որ նա ավելի լավ վիճակում է՝ ՆԱՏՕ-ի գործընկերն է եւ սպասարկում է ԱՄՆ-ին: Ռուսաստանը ստիպված է համաձայնվել Թուրքիայի հետ անհամարժեք քաղաքական փոխանակմանը, եւ Ռուսաստանն ավելի ու ավելի է կախման մեջ ընկնելու Թուրքիայից:

 

Թուրքիայի ու Իրանի հարաբերություններում որեւէ նոր բան չկա: Այս երկու պետությունները մրցակիցներ են: Թուրք-իրանական հարաբերությունները շատ բանով նման են թուրք-ռուսականին, այսինքն տնտեսական հարաբերությունների զարգացման պայմաններում քաղաքական հարաբերությունները մնում են խնդրահարույց:

 

ԱՄՆ-ն շարունակում է օգտվել «հայկական գործոնից» Թուրքիայի վրա ճնշում գործադրելու եւ այդպիսով Հայաստանի վրա ազդեցության համար: Վաղ թե ուշ ԱՄՆ-ն ու Իսրայելն այս կամ այն ձեւով կճանաչեն հայերի ցեղասպանությունը, սակայն հնարավոր է Հայաստանը դրա հետ առնչություն չունենա: Հայաստանը պետք է մտածի, թե ինչ է անելու հետո, ինչ քաղաքականություն է վարելու, քանի որ նրա համար կարեւոր է Թուրքիայի հետ հարաբերության կարգավորումը: Սակայն հեռանկարն այնպիսիսն է, որ արտաքին քաղաքականություն պարզապես կարող է չլինել:

 

Ներկայում հայ հասարակությունը երազում է, որ իր երկիրը վերցվի խնամքի տակ, եւ առայժմ միայն Ռուսաստանն է դրանով շահագրգիռ: Բայց այդ դեպքում Հայաստանը ստիպված է լինելու բարձր գին վճարել: Գործնականում, մտնելով Ռուսաստանի կազմի մեջ, Հայաստանը կորցնելու է ոչ միայն ինքնիշխանությունը, այլեւ չի կարող ցեղասպանության միջազգային ճանաչման ու իր տարածքների մի մասը պահելու հույս ունենալ:

 

Որոշակի երկրի ժողովրդի կամ համայնքի ցեղասպանության ճանաչումը նշանակում է, որ պետությունները նրա հետ գործընկերային հարաբերությունների մեջ են մտնում, իսկ այլ դեպքերում դաշնակից են դառնում: Սակայն մտքով անգամ չի կարելի անցկացնել, որ որեւէ պետություն, որը լուրջ դեր է խաղում միջազգային քաղաքականության մեջ, կճանաչի մի երկրի, որը հրաժարվել է իր ինքնիշխանությունից:

 

Նման պետությանը պետք չեն նաև տարածքները, նույնիսկ եթե համարվում են իր պատմական հողերը: Նա կարող է բավարարվել նրանով, ինչ կառաջարկեն: Հայոց ցեղասպանությունն իրագործել է Թուրքիան, իսկ «կփակի» Ռուսաստանը: Արտաքին քաղաքականությունն ու ժամանակակից տնտեսությունը չափից դուրս բարդ խնդիր են այնպիսի ժողովրդի համար, ինչպիսին հայերն են:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե ԱՄՆ-ն որքանով է շահագրգռված Մերձավոր Արեւելքում Թուրքիայի ազդեցության «զսպման» «գոտու» ստեղծմամբ եւ որքանով են այդ մտադրությունները համընկնում արաբական երկրների մտադրությունների հետ, փորձագետներն առաջարկել են հետեւյալը. դա, իրոք, տեղի է ունենում եւ արդեն տեղի է ունեցել: Իրաքում եւ Սիրիայում գործընթացների հետեւանքով Թուրքիան որոշակի առումով «կողպվել է», իսկ տարածաշրջանում հնարավորությունները սահմանափակ են:

 

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ը չի փորձել է ինչ-որ «գոտի» ստեղծել, դա տեղի է ունեցել Թուրքիային չսիրող արաբական երկրների շահերի եւ ԱՄՆ շահերի օբյեկտիվ համընկնելու արդյունքում, որը չի ցանկանա թույլ տալ Թուրքիայի ազդեցության անվերահսկելի ուժեղացումը:

 

Փորձագետների կարծիքով, Թուրքիան փորձում է ՆԱՏՕ-ն ներգրավել Սիրիայի իրադարձություններին եւ դրանով ուժեղացնել իր ազդեցությունը, սակայն դաշինքը չի շտապում եւ ընդհանրապես մտադրություն չունի ուժեղացնել Թուրքիայի դերն ու նշանակությունը:

 

Գործնականում, ԱՄՆ-ը Թուրքիային բերում է մի վիճակի, երբ Ռուսաստանը նրա վրա ազդեցության ավելի մեծ հնարավորություններ է ստանում, սակայն նույնիսկ այդ վիճակում Թուրքիան ավելի կարեւոր դեր է ձեռք բերում եւ գործնականում դարձել է Թուրքիա-Ռուսաստան տանդեմ առաջնորդը

lragir.am

 

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play