Երկրում հասունանում է սոցիալական անհանգստությունների վտանգ.Վրաստանի Տարածաշրջանային Զարգացման փոխնախարար


Երկրում հասունանում է սոցիալական անհանգստությունների վտանգ.Վրաստանի Տարածաշրջանային Զարգացման փոխնախարար

  • 21-09-2015 23:13:44   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
Սեպտեմբերի 21-ին Թբիլիսիում բացվել է տարածաշրջանային համաժողով «Խորհրդարանականների դերը մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներածության գործընթացի հարցում» թեմայով: «Քննարկման հիմնական թեմաներից մեկն էր Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովից ստացած երաշխավորումների` Վրաստանի կողմից իրականացումը: Վրաստանի Խորհրդարանի նախագահի հայտարարության համաձայն` «մեր երկիրը իրականացնում է բոլոր երաշխավորումները և կարող է տվյալ հարցում օրինակելի երկիր համարվել»: «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան մի փաստաթուղթ է, որը ընդհանրացրել է 20-րդ դարում մարդկության ձեռքբերումները և սովորեցրել է բոլոր պետություններին, թե ինչպես պետք է պաշտպանված լինեն ցանկացած երկրում ցանկացած անհատի իրավունքները: Վրաստանը բազմաթիվ երաշխավորումներ է ստացել ԵԽԽՎ-ից, և կարելի է հայտարարել, որ մեր երկիրը օրինակելի է: Մենք իրականացնում ենք մեր երկրում մարդու իրավունքներին վերաբերող բոլոր երաշխավորումները», -հայտարարել է Դավիթ Ուսուփաշվիլին: Հիշեցնենք, որ Վրաստանը մինչ օրս չի իրականացրել Եվրոպայի Խորհրդի հիմնական պահանջը` չի վավերացրել «Տարածաշրջանային լեզուների և փոքրամասնությունների լեզուների մասին Եվրոպական խարտիան»:
Սեպտեմբերի 21-ին Ուսուցիչների Զարգացման Ազգային Կենտրոնի տնօրեն Գիորգի Մաչաբելին այցելել է Թելավի և Ախալցխա: «Կենտրոնի տնօրենը այցելել է այն վայրերը, որտեղ շուտով կկառուցվեն նոր, Ուսուցիչների Զարգացման տարածաշրջանային կենտրոններ: Նոր կենտրոններում շրջանների ուսուցիչները կկարողանան բարելավել մասնագիտական հմտությունները, անցնել հատուկ կրթական ծրագրեր, ինչպես նաև մասնակցել երկարաժամկետ և կարճաժամկետ վեհաժողովներին և այլ միջոցառումներին: Կախեթիից և Սամցխե-Ջավախքից բացի նոր, Ուսուցիչների Զարգացման տարածաշրջանային կենտրոնների բացում է ծրագրվում նաև Մեգրելիայի և Գուրիայի շրջաններում», -ասված է Վրաստանի Կրթության նախարարության կողմից տարածած հայտարարությունում: 
Սեպտեմբերի 21-ին վրացական Խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը «Ազգային շարժում» խմբակցության կազմից հեռանալու մասին հատուկ հայտ է ներկայացրել: Հեռանալով ընդդիմադիր խմբակցությունից` Սամվել Պետրոսյանը չի միացել խորհրդարանական մեծամասնությանը և մնացել է որպես փոքրամասնության ներկայացուցիչ: «Գտնվելով խմբակցությունից դուրս` Սամվել Պետրոսյանը, որպես մեծամասնական պատգամավոր աշխատանքի համար կունենա ավելի շատ ազատություն», -հայտարարել է Պետրոսյանի համակուսակցական Միխայիլ Մաճավարիանին:
2015թ.երկրորդ եռամսյակում Վրաստանում ուղիղ արտասահմանյան ներդրումների տեսքով ներդրվել է 530 000 000 դոլար: Միաժամանակ նույն ժամանակահատվածում երկրից արտահանվել է 175 000 000 դոլար: «Վրաստանից ունեցվածքի զանգվածային արտահոսքը սկսվել է 2013թ.-ին: Նույն  տարում Վրաստանից Կիպրոս է արտահանվել 106 000 000 դոլար: 2013թ. Վրաստանից ընդհանուր առմամբ արտահանվել է 1 000 000 000 դոլար: Նույնքան էլ արտահանվել է 2014թ.: Ազգային Ռեեստրի տվյալների համաձայն` ընկերությունների մեծամասնությունը, որոնք պատկանում էին «Ազգային շարժմանը» դուրս են բերել իրենց ունեցվածքը Վրաստանից: Հիմնականում ունեցվածքը դուրս է բերվում Կիպրոս: Գոյություն ունի հիմնավորված կարծիք, որ լարիի արժեզրկման վրա բացի արտաքին գործոններից ազդել է նաև Վրաստանից ունեցվածքի զանգվածային դուրսբերումը: Ունեցվածքը դուրս է բերվում դոլարով և դրանով իսկ ստեղծվում է լարիի ավելցուկ վրացական շուկայում»:
2015թ. 8 ամսվա ընթացքում Վրաստանում մթերք է ներմուծվել 561 000 000 դոլարով պակաս, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: Վրաստանից արտասահման է արտահանվել 455 000 000 դոլարով պակաս ապրանք, քան անցյալ տարի: Երկրի ապրանքաշրջանառությունը պակասել է 14%-ով: Զգալիորեն կրճատվել է ավտոմեքենաների և ջարդոնի ներմուծումը: Արտահանման աճ է գրանցվել Չինաստանի նկատմամբ: Երկրների միջև ապրանքնաշրջանառության ծավալը կազմել է 78 000 000դ ոլար: Հիմնական արտահանման ապրանքը Վրաստանից Չինաստան համարվում են պղնձի հանքաքարերը: Միջինը 53 000 000 դոլարով աճել է Վրաստանից Կենտրոնական Ասիայի երկրներում արտահանման ծավալը: Միջազգային կազմակերպությունների տվյալների համաձայն` այդ թվում նաև Fitch-ի գնահատմամբ` 2015թ. Վրաստանի արտահանումը կրճատվել է 20%-ով:
Վրաստանի Ազգային Բանկը հաստատել է լարիի կուրսը դոլարի և եվրոյի նկատմամբ սեպտեմբերի 22-ի համար: Վաղը 1 դոլարը կարժենա 2.4499 լարի, իսկ 1 եվրոն` 2.7632 լարի: Վրաստանի Ազգային արժույթը շարունակում է դանդաղ անկումը:
«Միակ բանը, որ կարող եմ ասել` Վրաստանի տնտեսությունը չի դիմանա 1 դոլարի հանդեպ լարիի 2,54 կուրսին: Ոչ վաղ տվյալների համաձայն` քաղաքացիների կողմից վերցրած վարկերի 64%-ը վերցված է դոլարով: Այսինքն, այդ մարդիկ կա´մ պետք է հրաժարվեն վճարել բանկերին, կա´մ պետք է վաճառեն այն ամենը, ինչ իրենց մնացել է և այդպես մարեն իրենց բանկային պարտքը: Երկրում հասունանում է սոցիալական անհանգստությունների վտանգ: Եթե իրավիճակը չփոփոխվի, ապա մարդիկ դուրս կգան փողոցները, իսկ մեր հասարակության իրավիճակի հաշվառմամբ` դժվար է ասել, թե ինչով այդ ամենը կավարտվի», -սեպտեմբերի 21-ին հայտարարել է Վրաստանի Տարածաշրջանային Զարգացման փոխնախարար Նոդար Ջավախիշվիլին:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play