Նոյեմբերի 13-ից Թաիլանդը զբոսաշրջիկներին կտրամադրի վեցամսյա մուտքի արտոնագրեր


Նոյեմբերի 13-ից Թաիլանդը զբոսաշրջիկներին կտրամադրի վեցամսյա մուտքի արտոնագրեր

  • 23-09-2015 13:13:03   | Թաիլանդ  |  Միջազգային

Թաիլանդը նոյեմբերի 13-ից զբոսաշրջիկներին կսկսի տրամադրել վեցամսյա մուտքի արտոնագրեր, որոնք վերջիններիս թույլ կտան թողնել երկիրը և առանց խոչընդոտների նորից հետ վերադառնալ նշված ժամանակահատվածում: Այս մասին գրում է tass.ru-ն` վկայակոչելով Թաիլանդի արտգործնախարարությանը:
 
Մուտքի արտոնագրերը կարժենան 5 հազար թաիլանդական բատ (մոտ 143 դոլար):
Բազմակի մուտքի արտոնագրերը թույլ կտան զբոսաշրջիկներին վեց ամսվա ընթացքում բազմաթիվ անգամ մուտք գործել երկրի տարածք 60 օր ժամկետով: Բոլոր երկրների քաղաքացիները նոյեմբերի 13-ից կարող են դիմել բազմակի տուրիստական արտոնագրերի համար:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play