Դեկտեմբերի 1-3-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումով
30-11-2010 17:38:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված դեկտեմբերի 1-ի ժամը 06-ից մինչեւ դեկտեմբերի 2-ի ժամը 06-ը Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան 1-2 զանգվածների, Սեբաստիա, Շահումյանի 1-14, Մեծարենց, Բատիկյան, Ոսկանյան, Ծերենց, Դ.Վարուժան, Վանտյան, Տիչինա` Սեբաստիա-Մեծարենց հատվածը, Գագարին, Շրջանային, Ի.Օրի, Հովնաթան, Մալաթիա, Տիտով, Մելիքյան, Միրաքյան, Մանուկյան, Միքայելյան, Ջիվանի փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումով:
Ըստ «Երեւան ջուր» ՓԲԸ-ի մամլո ծառայության, դեկտեմբերի 2-ի ժամը 10-ից մինչեւ դեկտեմբերի 3-ի ժամը 10-ը կդադարեցվի Գեղանիստ եւ Արգավանդ գյուղերի ջրամատակարարումը, իսկ Թաիրով, Փարաքար գյուղերի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ1-Բ4 թաղամասերի, Իսակովի պողոտայի եւ Հաղթանակ գյուղի 1-6 փողոցների ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումով: