Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու եւ նրան ազատ արձակելու վերաբերյալ հայտարարություն են արել նաեւ Հայաստանի ստեղծագործական միությունների նախագահներ


Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու եւ նրան ազատ արձակելու վերաբերյալ հայտարարություն են արել նաեւ Հայաստանի ստեղծագործական միությունների նախագահներ

  • 30-11-2010 16:43:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու եւ նրան ազատ արձակելու վերաբերյալ հայտարարություն են արել նաեւ Հայաստանի ստեղծագործական միությունների նախագահներ: Ստորեւ ներկայացնում ենք այդ հայտարարությունը. «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները մտահոգություն են հարուցում: Արդյո՞ք այդ ամենը չի վկայում այն մասին, որ պատկան մարմիններն անկարող են ապահովել դատապարտված լրագրողի անվտանգությունը: Ավելին, հասարակական որոշ շերտեր կասկած են հայտնում այդպիսի վերաբերմունքի ուղղորդվածության եւ լրագրողի կյանքին անմիջական վտանգ սպառնալու մասին: Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությանը` որպես եվրոպական արժեքների դավանող, ժողովրդավարությունը որպես այլընտրանք չունեցող զարգացման ուղի ընտրած պետության, հարիր չէ ազատազրկման մեջ պահել լրագրողի` հակառակ միջազգային հանրության եւ միջազգային նորմերի եւ կոնվենցիաների պահանջների: Մենք, հանուն Հայաստանի Հանրապետության պատվի եւ արժանապատվության, հաշվի առնելով լրագրողի կյանքին վտանգ սպառնալու հանգամանքը, անկախ նրանից, կիսում ենք նրա քաղաքական հայացքները, թե` ոչ, միջնորդում ենք ՀՀ իշխանություններին, անկողմանակալ մոտեցում ցուցաբերել այս հարցում: Լեւոն Անանյան-Հայստանի գրողների միության նախագահ Հակոբ Ղազանչյան-Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Մկրտիչ Մինասյան-Հայաստանի ճարտարապետների միության ախագահ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն