Հունաստանի վարչապետն արգելել է նախարարներին ամեն օր ելույթ ունենալ հեռուստաեթերում


Հունաստանի վարչապետն արգելել է նախարարներին ամեն օր ելույթ ունենալ հեռուստաեթերում

  • 25-09-2015 16:40:54   | Հունաստան  |  Միջազգային

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն արգելել է նախարարներին ամեն օր ելույթ ունենալ հեռուստաեթերում: Իր այս պահանջը նա հիմնավորել է նախարարական կաբինետի արդյունավետ աշխատանքի անհրաժեշտությամբ: Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ին:
 
«Ես Ձեզ նախարար եմ նշանակել ոչ թե նրա համար, որ Դուք ելույթներ ունենաք հեռուսաալիքներով, այլ` որպեսզի կառավարեք երկիրը և լուծեք ժողովրդի խնդիրները»,- կառավարության նիստում հայտարարել է Ա. Ցիպրասը : 
Նա նշել է, որ խոսնակների պարտականությունները լավագույն իրականացնում են պատգամավորները կամ կառավարության պաշտոնական ներկայացուցիչները: 
«Խոսքերի փոխարեն Ձեր մասին լավագույնս կպատմեն Ձեր գործերը»,- նկատել է նա:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play