Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել


Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել

  • 25-09-2015 17:44:25   | Իրան  |  Միջազգային

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երեկ հայտնել է երկրում եռօրյա սուգ հայտարարելու մասին՝ ի հիշատակ Մեքքայի մերձակայքում՝ Մինա հովտի մոտ, մուսուլման հավատացյալների հրմշտոցի հետևանքով մահացած իրանցի ուխտավորների, հայտնում է Press TV գործակալությունը:
 
Հիշեցնենք, որ հաջ կատարելիս հրմշտոցի ժամանակ մահացել է Իրանի 43 քաղաքացի, տասնյակ քաղաքացիներ ստացել են վնասվածքներ, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Իրանի հաջի ու ուխտագնացության հարցերով կազմակերպության ղեկավար Սաիդ Օուխադին հայտնել է, որ վիրավորների վիճակը ծանր է:
Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին կատարվածի մեջ մեղադրել էր Սաուդյան Արաբիայի իշխանություններին:
Մինա հովտում այդ օրը հավատացյալները կատարում էին հաջի վերջին ծեսը: Հաջին մասնակցում էր ավելի քան 1 մլն մարդ:
Յուրաքանչյուր մուսուլման իր կյանքում գոնե մեկ անգամ պետք է հաջ իրականացնի: Հաջի ավարտը նշանավորում է Կուրբան-բայրամ տոնը, որն այս տարի նշվում է սեպտեմբերի 24-26-ը: Հաջն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 22-26-ը:
 
Աղբյուրը © 168.am
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play