Ռուսաստանում Apple-ին միասեռականության քարոզչության համար սպառնում է 1մլն ռուբլի տուգանք կամ գործունեության կասեցում


Ռուսաստանում Apple-ին միասեռականության քարոզչության համար սպառնում է 1մլն ռուբլի տուգանք կամ գործունեության կասեցում

  • 25-09-2015 18:36:37   | Ռուսաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ռուսաստանի տարածքում Apple ընկերությանը սպառնում է 1մլն ռուբլի տուգանք կամ գործունեության կասեցում:
Այս մասին գրում է tass.ru-ն` վկայակոչելով Կիրովի մարզի ՆԳՆ-ի մամլո խոսնակ Սերգեյ Բարանցևին:
 
Կիրովի մարզի ՆԳՆ-ն վարչական գործ է հարուցել Apple ընկերության նկատմամբ` միասեռականության քարոզչության համար: Նման որոշման պատճառ են դարձել այն սմայլիկները, որոնք Apple սմարթֆոններից կարելի է ուղարկել հաղորդագրության փոխարեն: 
Աղբյուրի տեղեկացմամբ` ներկայումս նկարներն ուսումնասիրում են Մոսկվայում Սիկորսովի անվան միջտարածաշրջանային դատաբժշկական փորձաքննությունների բյուրոյի փորձագետները: Ս. Բանացևի փոխանցմաբ` եթե միասեռականության քարոզչության փաստը հաստատվի, ապա Ռուսաստանի տարածքում Apple ընկերությանը կսպառնա է 1մլն ռուբլի տուգանք կամ գործունեության կասեցում:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play