ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» տուն են կառուցում Սյունիքի մարզի Դարբաս գյուղում


ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» տուն են կառուցում Սյունիքի մարզի Դարբաս գյուղում

  • 28-09-2015 11:11:46   | Սյունիքի մարզ  |  Հասարակություն

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը Սյունիքի մարզի Դարբաս համայնքում մասնակցել են Կարապետյանների կիսակառույց տան շինարարությանը: 
 
Կարապետյանների ընտանիքը փոքր է. երեք եղբայր են: Նրանք որբացել են, երբ մեծը՝ Վրեժն, ընդամենը տասնչորս, իսկ կրտսերը՝ Հայկը, տասը տարեկան էր : Ծնողների ողբերգական մահից  երկու տարի անց վախճանվել են նաև տատն ու պապը, ում խնամակալության տակ էին մնացել եղբայրները: 
 
Չնայած կյանքի դժվարություններին, Վրեժը՝ մեծ եղբայրը, կարողացել է հոգ տանել կրտսեր եղբայրների համար` կազմակերպելով նրանց խնամքը: Զուգահեռաբար՝ սկսել է  կիսակառույց տան շինարարությունը:  
 
«Մեր ընտանիքի համար խորհրդանշական են դարձել հին Հռոմի մեծագույն բանաստեղծ Վերգիլիոսի խոսքերը՝ «ճակատագիրը սիրում է քաջերին» (fortes fortuna (ad)iuvat): Փորձում ենք քաջ լինել: Իմ ամենամեծ երազանքն է եղել տուն կառուցել եղբայրներիս և ինձ համար: Տուն, որտեղ կապրենք իսկական ընտանիքի պես:  Այսօր այդ երազանքն իրականություն է դառնում»,- ասել է Կարապետյան եղբայրներից ավագը՝ Վրեժը: Նա, ի դեպ, դեռ կիսակառույց շինության պատին գրել էր այդ խոսքերը՝ այն կարգախոս դարձնելով իր ու եղբայրների համար:
 
«Այս տղաների ուսերին կյանքը հիրավի անասելի բեռ է դրել. դժբախտություն՝ դժբախտության հետևից: Այս երիտասարդները, սակայն, չեն հուսահատվել և այսօր տուն են կառուցում: Կառուցում են ապագա: Հուսով եմ, որ շուտով այս տան անդամների թիվն էլ կավելանա և վեմի պես ամուր այս երեք սյուների վրա կկառուցվի հայկական մի նոր օջախ, որի ծուխն անմար կլինի»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող ծրագրի շնորհիվ՝ այս տարի վերանորոգվել և/կամ կառուցվել է 40 բնակարան՝ 40 ընտանիքի համար:
 
«Յուրաքանչյուրի ամենաոխերիմ թշնամին իր ներսում է: Մենք այն անվանում ենք անտարբերություն: Կարապետյանների տան շինարարության գործում մեր կազմակերպության, ինչպես նաև բոլորիս անհատական ներդրումը բխում է մեր ներքին համոզմունքից. անհրաժեշտ է օգնության ձեռք մեկնել հեռավոր գյուղի ընտանիքին, որն այս դժվարին պայմաններում վճռել է հայրենի հողում տուն կառուցել՝ խորհրդանշելով կյանքի նոր սկիզբը: Պետք է ուշադրության կենտրոնում պահել հավասարապես թե՛ գյուղական համայնքները, թե՛ մայրաքաղաքը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 
 
Հիշեցնենք, որ ծրագրի իրականացման համար ընթացիկ տարում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ.-ին` 55 մլն դրամ), իսկ ծրագիրն իրականացնում է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»: Այս համագործակցության շնորհիվ՝ 2007թ.-ից մինչև օրս, հանրապետության տարբեր համայնքների 53 ընտանիք ապահովվել է կացարանով: Տարեվերջին բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունը ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:
 
ՎիվաՍել-ՄՏՍ... Դու կապ ունես:
 
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
* * *
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com
 
 
Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է  450-ից ավելի  ընտանիքների:
Լրացուցիչ  տեղեկությունների  համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել fcarmenia@fcharmenia.org էլ հասցեին:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play