Էրեբունի-Երևան տոնակատարության բյուջեի մի մասը հարկավոր է ուղղել սահմանամերձ բնակավարերի խնդիրների լուծմանը. Անահիտ Բախշյան


Էրեբունի-Երևան տոնակատարության բյուջեի մի մասը հարկավոր է ուղղել սահմանամերձ բնակավարերի խնդիրների լուծմանը. Անահիտ Բախշյան

  • 28-09-2015 17:15:12   | Հայաստան  |  Հարցազրույցներ

 
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակության ղեկավար Անահիտ Բախշյանը կարծում է, որ Երևանի քաղաքապետին արած իր առաջարկը՝ Էրեբունի-Երևան տոնակատարության բյուջեի մի մասն ուղղել սահմանամերձ բնակավարերի խնդիրների լուծմանը, լակմուսի թուղթ կարող է դառնալ քաղաքային ծախսերի համար: Բախշյանի խոսքով՝ որպեսզի հասարակության մոտ կասկածներ չլինեն, որ այդ տոնակատարության անվան տակ գումարներ են փոշիանում ու անարդյունավետ ծախսեր են լինում, Երևանի իշխանությունները պետք է նմանօրինակ առաջարկներին ընդառաջեն:

 

Հիշեցնենք, որ այս նախաձեռեռնության հեղինակները Երևանի տոնը ճոխ նշելու դեմ ստորագրահավաք են նախաձեռնել՝ կոչ անելով գումարի մի մասն ուղղել սահմանամերձ որևէ գյուղի խնդիրների լուծմանը: Խնդրի վերաբերյալ Lragir.am-ը զրուցեց Անահիտ Բախշյանի հետ:

 

Այսօրվա ստեղծված իրավիճակում Երևա՞նն էլ պետք է հետևի Ստեփանակերտի օրինակին եւ չեղյալ անի տոնակատարությունը:

 

Անպայման: Ես կարծում եմ, որ Երևանն իր քայլերով պետք է ցույց տա, որ ինքը նույնպես մտահոգ է: Չեմ հավատում, որ այսօր որևէ մեկը կարող է մտահոգ չլինել սահմանում կատարվող իրադարձություններով: Հետևաբար ես հույս ունեմ, որ ինչ-որ բան կվերանայվի:

 

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետն արձագանքել է ձեր առաջարկին և այն «այսրոպեական դիվիդենտներ շահելու» փորձ համարել՝ նշելովոր Էրեբունի-Երևանը երևանցիների կողմից սիրված ու սպասված տոն էև որ այդ տոնի ծախսերի մեծ մասը քաղաքի բյուջեից չի հատկացվումմասնավոր հատվածն է աջակցում:

 

Ես պնդել եմ, որ բյուջեի մասով ծախսերի բաշխումն այլ կերպ անեն, և այդ բյուջեից Երևանի տոնի առթիվ սահմանամերձ մի գյուղի որևէ խնդիր լուծեն: Այս նախաձեռնության ու ստորագրահավաքի հեղինակներն էլ են այդպես ասում: Մյուս կողմից, մասնավոր ներդրողները նույնպես Հայաստանի քաղաքացիներ են, հետևաբար իրենց էլ կարելի է առաջարկել, որ փոխանակ այս տոնի համար գումար հատկացնեն, թող ներդրում անեն, որպեսզի, օրինակ, որևէ սահմանամերձ գյուղի մանկապարտեզ աշխատի, որը տարեկան մոտ 5 մլն դրամ ծախս է պահանջում ընդամենը: Ամեն մի մասնավոր կառույց, եթե մեկ գյուղի տարեկան 5 մլն դրամ տա, դա նշանակում է, որ մեր գյուղերի մանկապարտեզները կաշխատեն: Էլ չեմ ասում, որ այնտեղ ջրագծերի, դպրոցների շենքերի և այլ խնդիրներ կան:

 

Փաստորեն դուք առաջարկում եք արդյունավետ ծախսել այն հսկայական գումարըորը տարիներ շարունակ հատկացվել է Էրեբունի-Երևան տոնակատարության համար և հայտնի չէ՝ ծառայել է իր նպատակինթե ոչ:

 

Այո, ես ասում եմ մեր վերմակին համապատասխան այդ տոնն անենք: Պետք չէ այնպիսի տոն անել Երևանի համար, որն իր չափերով ու ծախսերով գերազանցում է Հայաստանի անկախության օրվա միջոցառումներին հատկացվող ծախսին:

 

Իսկ ձեր կարծիքովո՞րն է պատճառըոր քաղաքային իշխանությունները տարիներ շարունակ չեն ուզել հրաժարվել այդ ծախսից:

 

Ես նախորդ տարի էլ եմ առաջարկ արել, ասել եմ՝ եկեք 5 տարին մեկ տոնենք Էրեբունի-Երևան տոնը: Ի՞նչ կարիք կա ամեն տարի այդքան գումար ծախսել, նախորդ տարի մոտ 200 մլն դրամ է ծախսվել: Իմ այդ առաջարկին անգամ չպատասխանեցին էլ: Այս միջոցառումների գումարից նաև հատկացվում է Երևանի սոցիալապես անապահով ընտանիքներին: Մեկին լվացքի մեքենա են նվիրում, մեկին համակարգիչ կամ հեռուստացույց, ում ինչ պետք է: Սա շատ լավ բան է, հետևաբար այդ տոնը պետք է լինի այնպիսին, որ Հայաստանի ամեն ընտանիք զգա, որ այս տոնի առթիվ ինքն ինչ-որ բան տեսավ: Միշտ կարելի է գտնել ձև ավելի արդյունավետ ծախսելու այդ գումարները: Այն գրառումները, որոնք Ֆեյսբուքում արվում են այս նախաձեռնության հետ կապված, փաստում են, որ հասարակության զգալի հատված կողմ է այս նախաձեռնությանը և կողջունի, իսկ Երևանի քաղաքապետը դրանով կամրացնի իր կապերը հասարակության հետ:

 

Այնոր տոնը հինգ տարին մեկ նշելու ձեր առաջարկը չընդունվեցդա ի՞նչ է ցույց տալիսՄիգուցե Երևանի իշխանություններին ձեռնտու էոր ամեն տարի այդ տոնի անվան տակ հսկայական գումարներ դուրս գրվենորոնց մի մասի ծախսի արդյունավետությունը հանրությունը միշտ էլ կասկածի տակ է առել:

 

Որպեսզի ձեր ասածը հերքեն, որ այդ գումարից չի յուրացվում, ատկատ չկա, ամեն ինչ ծառայում է իր նպատակին, սա շատ լավ առիթ է, որ Երևանի իշխանություններն ասեն՝ այս տարի այլ ձևով ենք այդ գումարը ծախսելու:

 

Այսինքն՝ սա հնարավորություն էոր իրենք ցույց տան՝ արդյունավետ են այդ գումարները ծախսվումթե ոչ:

 

Այո, որ իրենք ապացուցեն, որ որևէ հետին ու ստվերային նպատակ չկա այստեղ: Դա ապացուցելու համար այս քայլը շատ օգտակար կլինի: Այս քայլը կլինի լակմուսի թուղթ բոլոր այն մտահոգություններին, որոնք տարածված են: Տարածված են նման կասկածներ, մարդիկ խոսում են, Ֆեյսբուքում գրում են այդ մասին, հետևաբար եթե ուզում եք հակառակն ապացուցել, ուրեմն եկեք արդյունավտետ ու թափանցիկ ծախսենք: Պետք է այդ գումարն այնպես ծախսվի, որ մեր սահմանի ժողովուրդը չնախանձի Երևանին, չասի՝ ամեն ինչ Երևանին է   տրվում: Իրապես, Երևանը հսկայական բյուջե ունի, որն անհամեմատելի է այլ համայնքների ու սահմանամերձ բնակավայրերի բյուջեների հետ: Մայրաքաղաքը պետք է ունենա, բայց նաև պետք է ձեռք մեկնի սահմանի ժողովրդին: Օրենքով իր բյուջեն Երևանն ինքը պետք է տնօրինի հենց Երևանի համար, բայց եթե քաղաքապետը որոշի ավագանուն ներկայացնել, որ եկեք մի մասը հատկացնենք սահմանամերձ գյուղերին, չեմ կարծում, որ ավագանին չհամաձայնվի և կողմ չքվեարկի դրան:

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play