Տարեսկզբից Եվրոպա գաղթած միգրանտների թիվն անցնում է 520 հազարից


Տարեսկզբից Եվրոպա գաղթած միգրանտների թիվն անցնում է 520 հազարից

  • 29-09-2015 14:06:32   | Հունաստան  |  Միջազգային

Տարեսկզբից Միջերկրական ծովով դեպի Եվրոպա է գաղթել 522134 միգրանտ:
Այս մասին գրում է tass.ru-ն` վկայակոչելով Ժնևում Միգրացիայի միջազգային կազմակերպությանը: 
 
Ամենաշատ միգրանտներ ընդունել է Հունաստանը` մոտ 388324 մարդ:  Իտալիա են ժամանել 130891 մարդ: Հունաստան ժամանած միգրանտների մեծամասնությունը սիրիացիներ և աֆղանցիներ են, իսկ Իտալիայում` էրիթրեացիներ և նիգերյացիներ: 
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով` սեպտեմբերի 17-ից սկսած Եվրոպայում միգրանտների թիվն ավելացել է մոտ 49 հազար մարդով: 2892 մարդ էլ զոհվել է ծովով Հին Աշխարհ հասնելու փորձի ժամանակ:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play