Նեպալի իշխանությունները 2016-ից կարգելեն տարեցներին և անչափահասներին բարձրանալ Էվերեստի գագաթ


Նեպալի իշխանությունները 2016-ից կարգելեն տարեցներին և անչափահասներին բարձրանալ Էվերեստի գագաթ

  • 29-09-2015 19:08:54   |   |  Միջազգային

Նեպալի իշխանությունները վերանայել են Էվերեստի գագաթ բարձրանալու կանոները և մտադիր են անչափահասներին, անփորձներին և տարեցներին  արգելել մասնակցելու նմանատիպ արշավների: Այս մասին գրում է tass.ru-ն` վկայակոչելով Նեպալի Մշակույթի, զբոսաշրջության և քաղաքացիական ավիացիայի նախարար Դիպակ Չանդրա Ամատյային:
 
Նրա տեղեկացմամբ` Էվերեստի գագաթի նվաճումը կարգելվի 75 տարեկանից բարձր և 18-ից փոքր անձանց, ինչպես նաև նրանց, ովքեր մինչ այդ չեն բարձրացել 6,5 հազար մետր գագաթ ունեցող բարձրունքներ:
Ինչպես ակնկալվում է, նոր կանոնները կկիրառվեն հաջորդ տարվա գարնանը, երբ կսկսվի Էվերեստի գագաթի նվաճման հերթական շրջանը:
«Մենք չենք կարող բոլոր ցանկացողներին թույլ տալ, որպեսզի բարձրանան Էվերեստ և մահանան»,- ասել է պաշտոնյան:
Ամեն տարի Նեպալում Էվերեստի գագաթ է փորձում բարձրանալ 600 մարդ: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play