ՃՇՀԱՀ շուրջ 50 ուսանողներ անվճար օգտվելու են Երևանի մետրոպոլիտենից


ՃՇՀԱՀ շուրջ 50 ուսանողներ անվճար օգտվելու են Երևանի մետրոպոլիտենից

  • 30-09-2015 18:38:07   | Հայաստան  |  Հասարակություն

Սեպտեմբերի 30-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում բուհի սոցիալապես անապահով, հասարակական ակտիվություն ցուցաբերող և գերազանց առաջադիմություն ունեցող 50 ուսանողների տրամադրվեցին Արարատ բանկի պլաստիկ քարտեր, որոնք ուսանողներին հնարավորություն կտան ամեն օր 2 անգամ անվճար օգտվել մետրոպոլիտենի ծառայություններից: Միջոցառումն իրականացվեց Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և ՃՇՀԱՀ ՈՒսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ: 
 
Միջոցառմանը ներկա էին Երևանի Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը և Արարատ բանկի տնօրեն Աշոտ Օսիպյանը: 
 
Տեղեկացնենք, որ նախաձեռնության հետ կապված ընդհանուր աշխատանքների համակարգմամբ զբաղվում է ՃՇՀԱՀ ՈՒսանողական խորհուրդը, քարտերն անվճար թողարկվում են Արարատ բանկի կողմից, իսկ ընթացիկ հարցերը կարգավորելու է Երևանի մետրոպոլիտենը:
 
Ինչպես նշեց ՃՇՀԱՀ ՈՒսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը, այս նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ և նպատակ ունի խթանել ուսանողների գերազանց առաջադիմությանն ու հասարակական ակտիվությանը և աջակցել սոցիալապես անապահով ուսանողներին:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play