Երեւանի Շամպայն գինիների գործարանն ավելացնում է իր արտահանման ծավալները


Երեւանի Շամպայն գինիների գործարանն ավելացնում է իր արտահանման ծավալները

  • 27-11-2010 22:59:51   | Հայաստան  |  Տնտեսություն
2010թ. նախորդ տարվա համեմատ 3-ից ավելի անգամ ավելացել է Երեւանի Շամպայն գինիների գործարանի արտադրանքի արտահանման ծավալը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 27-ին նշեց գործարանի սեփականատեր Հրայր Հակոբյանը, հայտնելով, որ գործարանի արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, Բելառուս, եվրոպական, մերձբալթյան երկրներ, ԱՄՆ։ Այն հարցին, թե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ազդել է գործարանի գործունեության վրա, սեփականատերը հայտարարեց՝ «ընդհակարռակը ճգնաժամի պատճառով ավելի մեծ ներդրումներ արեցինք, որպեսզի դուրս գանք արտաքին շուկա»։ Մեծ է հետաքրքրությունը ռուսաստանյան շուկայում, այստեղ շատ լավ վաճառվում են 8 տեսակի մրգային գինիները, շամպայնը։ Շուտով սպառողին կառաջարկվի նաեւ նորույթ՝ նռան շամպայն։ Հրայր Հակոբյանը նշեց նաեւ, որ 3 հայկական եւ արտասահմանյան 20 արտադրողներ հղացել են գաղափար ստեղծել «Ալկո մարկետ օտ պրոիզվոդիտելիա» խանութների ցանց, ըստ այդմ, նախատեսվում է ստեղծել 200 խանութների ցանց Ռուսաստանի ռեգիոններում, նույնքան էլ՝ Մոսկվայում։
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play