Թուրքիայի հարավ-արևմուտքում ոչնչացվել է ԻՊ-ի համար մետաղադրամներ արտադրող ընկերություն


Թուրքիայի հարավ-արևմուտքում ոչնչացվել է ԻՊ-ի համար մետաղադրամներ արտադրող ընկերություն

  • 07-10-2015 16:08:50   | Թուրքիա  |  Միջազգային

Մետաղադրամների արտադրությամբ զբաղվող ընկերությունը, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները մտադիր էին շրջանառության մեջ դնել իրենց կողմից օկուպացված տարածքներում, ոչնչացվել է թուրքական իշխանությունների կողմից: Այս մասին գրում է tass.ru-ն` վկայակոչելով Alsumaria իրանական հեռուստաալիքին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` թուրքական Գազիանթեփ նահանգի իշխանությունները հայտարարել են, որ հայտնաբերել և ոչնչացրել են մետաղադրամների արտադրությամբ զբաղվող ընկերություն, որի արտադրած մետաղադրամները ԻՊ-ը մտադիր էր շրջանառության մեջ դնել իր կողմից գրավված շրջաններում:
Այս դեպքում խոսքը վերաբերում է Սիրիայի և Իրաքի տարածքների մասին, որոնք 2014 թվականից անցել են իսլամիստների վերահսկողության տակ:
ԻՊ-ին պատկանող «դինարի» արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունը բացահայտվել է Սիրիայի սահմանից ոչ հեռու գտնվող Սավջիլի կոչվող տարածքում: Տեղական ոստիկանության կողմից առգրավվել է մետաղադրամների տպման համար նախատեսված հատուկ սարքավորումներ, այդ թվում նաև մի քանի հաստոցներ, կլիշեներ և կաղապարներ:
Հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է վեց մարդ, որոնք ներգրավված են եղել ԻՊ-ի դրամական միավորի արտադրության մեջ: 
Ոստիկանության պնդմամբ` բոլոր ձերբակալվածներն օտարերկրացիներ են: Ներկայումս ուսումնասիրվում է նրանց ունեցած անմիջական կապը ահաբեկչական ցանցի հետ:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play