«Յուքոմի» բաժանորդները թվային հեռուստատեսության եթերից օգտվելու համար հավելյալ սարքեր չեն տեղադրելու


«Յուքոմի» բաժանորդները թվային հեռուստատեսության եթերից օգտվելու համար հավելյալ սարքեր չեն տեղադրելու

  • 08-10-2015 11:27:47   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ինչպես գիտենք, անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացը հանրապետությունում մտնում է ավարտական փուլ: Այս կապակցությամբ վերջերս շատ հաճախ է հնչում հարցը՝ ինչպես պետք է քաղաքացիներն իրենց բնակարաններում ապահովեն թվային հեռուստատեսություն:
 
Հայաստանում հեռարձակվող հեռուստաալիքները թվային տարբերակով հասանելի կլինեն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ունեն նոր սերնդի հեռուստացույցներ, հին հեռուստացույցների դեպքում քաղաքացիները պետք է ձեռք բերեն կցորդ սարքավորումներ, որպեսզի կարողանան օգտվել եթերից:
 
Սակայն այս խնդիրը չի վերաբերում «Յուքոմ» ընկերության բաժանորդներին: «Յուքոմն» արդեն տարիներ շարունակ իր բաժանորդներին տրամադրում է թվային հեռուստատեսություն: Այս ընկերության բաժանորդները վաղուց արդեն դիտում են բարձրօրակ IP հեռուստատեսություն, որը հասնում է իրենց բնակարաններ օպտիկամանրաթելային մալուխի միջոցով: Այսինքն՝ «Յուքոմի» հեռուստատեսությունից օգտվող բոլոր բաժանորդների համար հավելյալ սարքեր տեղադրելու որևէ անհրաժեշտություն չի առաջանում:
 
«Յուքոմ» ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են՝ եթե դուք U!TV կամ Tpiple Play փաթեթների բաժանորդ եք, վայելե´ք որակյալ հեռուստատեսություն և մի´ անհանգստացեք նոր սերնդի հեռուստացույց կամ թվայնացնող սարք գնելու մասին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play