86 մարդ է մահացել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում


86 մարդ է մահացել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում

  • 10-10-2015 17:11:42   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրքիայի մայրաքաղաքում, որտեղ անցկացվում էր «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» խաղաղ ակցիան, երկու պայթյուն է տեղի ունեցել:
Պայթյունների արդյունքում վերջին տեղեկություններով զոհվել է 86 մարդ: Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով Reuters-ին:
Ներկայումս ճշտվում է տուժածների թիվը: Զոհվածների մասին ինֆորմացիան կարող է փոխվել, քանի որ տուժածների մեծ մասի վիճակը ծայրահեղ ծանր է:
Թուրքիայի իշխանությունները կատարված որակել են որպես ահաբեկչություն:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play