ULS լոգիստիկ համալիրում նշվել է նոր դիստիբյուտորի մուտքը հայկական շուկա


ULS լոգիստիկ համալիրում նշվել է նոր դիստիբյուտորի մուտքը հայկական շուկա

  • 13-10-2015 13:42:17   | Հայաստան  |  Տնտեսություն

Urban Logistic Services (ULS) լոգիստիկ կենտրոնի տարածքում նշվեց թեյի ու սուրճի նոր դիստիբյուտորի՝ «Բարիստա» ընկերության պաշտոնական մուտքը հայկական շուկա, ինչպես նաև` երկու ընկերությունների համագործակցության սկիզբը: 
 
«Բարիստա» ՍՊԸ-ն հանդիսանում է բնական սուրճի աշխարհահռչակ արտադրող Paulig ընկերության ապրանքատեսականու պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: ULS լոգիստիկ օպերատորի հետ համագործակցության շրջանակներում «Բարիստա» ընկերությունն օգտվելու է ամբողջական լոգիստիկ ու պահեստային ծառայություններից, ինչպես նաև՝ գրասենյակային տարածքների վարձակալության ծառայությունից, ինչը կարևոր պայման է հանդիսանում ընկերության շուկա մուտք գործելու համար: 
«Որպես գործընկեր ULS լոգիստիկ կենտրոնն ընտրելով` մենք ավելի վստահ քայլեր ենք անում մեր բիզնեսի կառուցման ու զարգացման ճանապարհին: Համոզված եմ, որ այսօր սկիզբ է դրվում երկարատև և հուսալի համագործակցության, որը հաջող բիզնեսի վարում է խոստանում»,- նշեց «Բարիստա» ընկերության կոմերցիոն տնօրեն  Կարեն Ստեփանյանը:
Իր հերթին մեկնաբանելով նոր համագործակցությունը` ULS ընկերության գործադիր տնօրեն Ռոբ դեն Օտտեռը նշեց. «Մեզ համար պատիվ է այն, որ «Բարիստա» ընկերությունն իր բիզնեսի համար որպես հիմնական գործընկեր ընտրել է Urban Logistic Services լոգիստիկ կենտրոնը: Մշտապես պատրաստ ենք ամբողջական աջակցություն ցուցաբերել և լուծել մեր գործընկերների լոգիստիկայի հետ կապված բոլոր խնդիրները` թույլ տալով նրանց ամբողջովին կենտրոնանալ հիմնական բիզնեսի զարգացման վրա»:
Առաջիկայում «Բարիստա» ընկերությունը պլնավորում է բրենդային տեսականու ընդլայնում և ներմուծման ծավալների մեծացում: Այս պահին ընկերությունը բանակցություններ է վարում մի քանի հայտնի արտադրողների հետ՝ նոր պայմանագրերի կնքման նպատակով, քանի որ գործընկեր ULS լոգիստիկ օպերատորի կողմից առաջարկվող ամբողջական ծառայությունները բիզնեսի ընդլայնման համար մեծ հնարավորություններ են ընձեռում:
 
Տեղեկություն
Urban Logistic Services ընկերությունը Հայաստանում առաջին և միակ լոգիստիկ օպերատորն է, որը ներկայացնում է լոգիստիկ ծառայությունների ամբողջական համալիր՝ 3PL ձևաչափով (Third Party Logistics), այդ թվում՝ բեռների պահեստավորում, մաքսային ծառայություններ, պատվերի կոմպլեկտավորում, պիտակավորում, մակնշում և առաքում: ULS –ի A դասի ժամանակակից, ունիվերսալ պահեստային համալիր, որը համապատասխանում է անվտանգության և պահպանման պայմանների միջազգային չափանիշներին, ունի ժամանակակից ներքին ու արտաքին պահեստային ենթակառուցվածքներ և հագեցած է եվրոպական պահեստային տեխնոլոգիաներով:
ULS պահեստային համալիրը (ընդհանուր մակերեսը՝ շուրջ 7 հա) բաղկացած է 45000 պալետատեղ հզորությամբ կենտրոնական պահեստից, 5000 քմ ընդհանուր մակերեսով վարձով տրվող թվով 15 պահեստային տարածքներից, 4500 խմ տարողությամբ թվով 9 սառնարանային պահեստներից և 1200 քմ մակերեսով գրասենյակային տարածքից: ULS ընկերությունն արդեն սպասարկում է ավելին քան 100 հայկական և միջազգային ընկերությունների՝ հետևյալ ծառայությունների շրջանակներում՝ cross-docking (հավաքական բեռներ), բեռների պահատվություն, պահեստային մշակման բոլոր տեսակներ, փաթեթավորում, առաքում հասցեներով և այլն:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play