Տեղի ունեցավ Թվինինգ ծրագրի ղեկավարների խորհրդի հերթական նիստը


Տեղի ունեցավ Թվինինգ ծրագրի ղեկավարների խորհրդի հերթական նիստը

  • 04-05-2011 19:26:19   | Հայաստան  |  Տնտեսություն
Մայիսի 4-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի ունեցավ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում մեկնարկած Թվինինգ (Twinning) ծրագրի ղեկավարների խորհրդի հերթական երկրորդ նիստը: Նիստին մասնակցում էին ԵՄ անդամ երկրների ծրագրի ղեկավարները. Գերմանիայից` Թվինինգ ծրագրի ղեկավար պարոն Փլեսինգը, Լիտվայից` ծրագրի փոխնախագահ պարոն Պայարսկասը, ինչպես նաեւ Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Գունդա Շումանը, նաեւ ներկայացուցիչներ Հայաստանում ԵՄ պատվիրակության Երեւանյան գրասենյակից եւ Աջակցություն Հայաստանում Թվինինգ եւ Թայեքս ծրագրերի կառավարման գործակալությունից: Նիստի հիմնական թեմաներն էին Եռամսյակային հաշվետվությունը, որն ամփոփում է նախորդ ամիսների ընթացքում իրականացված համատեղ գործողությունները, ինչպես նաեւ առաջիկայում իրականացվելիք միջոցառումների մանրամասների քննարկումը: Մասնավորապես, հարցեր առաջարդվեց Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կառուցվածքի վերաբերյալ եւ ներկայացվեց փորձագիտական գնահատման հաշվետությունը, քննարկումներ եղան նաեւ Տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպության (OECD) մրցակցության հարցերով միջազգային ֆորումին Հանձնաժողովի ներկայացուցիների մասնակցությ ան եւ ծրագրի վերաբերյալ հանրության շրջանում իրազեկվածության բարելավմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահի, Թվինինգ ծրագրի շահառու երկրի ղեկավար Ա.Շաբոյանի կողմից կարեւորվեց հատկապես այն միջոցառումների կազմակերպումը, որոնք ծրագրով նախատեսված են զանգվածային լրատվամիջոցների շրջանում մրցակցության եւ պետական օժանդակության օրենսդրության կիրարկման առնչվող հարցերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: Հիշեցնենք, որ Թվինինգ ծրագիրը մեկնարկել է ընթացիկ տարվա փետրվարին: Մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող այս ծրագիրն իրականացվելու է 2011-2013 թվականներին: Իրականացվող ծրագրի վերջնական նպատակը ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավումն է: Ծրագիրը նախատեսում է նաեւ մրցակցության եւ պետական օժանդակության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնում, մրցակցությանը եւ պետական օժանդակությանն առնչվող խնդիրների վերաբերյալ հանրության շրջանում քարոզչությա իրականացում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play