Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է լրացուցիչ ֆինանսավորում սիրիացի փախստականներին իր տարածքում պահելու համար


Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է լրացուցիչ ֆինանսավորում սիրիացի փախստականներին իր տարածքում պահելու համար

  • 19-10-2015 18:20:49   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրքիայի  վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դիմել է Եվրոպական միությանը` պահանջելով ընդլայնել ֆինանսավորումը միգրացիոն ճգնաժամը լուծելու համար: Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով Reuters-ին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` բացի այդ Թուրքիան ակնկալում է, որ ԵՄ-ն ամեն տարի կվերանայի ֆինանսավորումը:
«Ինչ վերաբերում է թարմ ռեսուրսներին, ապա առաջին փուլում մենք խոսում ենք 3 միլիարդի մասին, սակայն մենք չենք ուզում կառչել այդ թվից, քանի որ պահանջը կարող է փոխվել, ուստի անհրաժեշտ է ամեն տարվա գնահատականը»,- նշել է Ա. Դավութօղլուն: 
Ավելի վաղ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Բեռլինը պատրաստ է նպաստելու Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու գործընթացի արագացմանը: 
Եվրամիության երկրները քննարկում են Թուրքիային 3 մլրդ եվրոյի տրամադրման հնարավորությունը սիրիացի փախստականներին թուրքական տարածքում պահելու համար: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play