Մեքքայում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 2177-ի.Associated Press


Մեքքայում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 2177-ի.Associated Press

  • 20-10-2015 15:30:21   | Սաուդյան Արաբիա  |  Միջազգային

 
Մուսուլմաննեի սրբավայր Մեքքայում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 2177-ի, հաղորդում է Associated Press-ը:

Ըստ գործակալության հաշվարկների՝ մահացածների թիվն ավելացել է այն բանից հետո, երբ կատարվել է դիերի ճանաչում:

Մինչ օրս մի քանի հարյուր ուխտավոր անհայտ կորած է համարվում: 

Հիշեցում. ողբերգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին: Իրանի իշխանությունները ողբերգության պատասխանատվությունը դրել են Սաուդյան Արաբիայի իշխանությունների վրա՝ հայտարարելով, որ նրանց անփութության պատճառով է տեղի ունեցել այն:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play