Լիբանանյան օդանավակայանում ձերբակալված սաուդյան արքայազնը փորձել է երկու տոննա թմրանյութ տեղափոխել


Լիբանանյան օդանավակայանում ձերբակալված սաուդյան արքայազնը փորձել է երկու տոննա թմրանյութ տեղափոխել

  • 26-10-2015 18:09:45   | Լիբանան  |  Միջազգային

Լիբանանում թմրանյութեր տեղափոխելու կասկածանքով բերման է ենթարկվել սաուդյան արքայազն Աբդել Մոհսենա բեն Վալիդ բեն Աբդել Ազիզին: Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով Press TV-ին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` միջադեպը տեղի է ունեցել Բեյրութի միջազգային օդանավակայանում: Արքայազնի մոտ հայտանաբերվել է 24 արկղ և 7 ճամպրուկ, որոնք լցված են եղել Captagon-ի հաբերով` ընդհանուր մոտ 2 տոննա քաշով: Ինչպես տեղեկացրել է տեղի ոստիկանությունը, սա եղել է բեյրության օդանավակայանի պատմության մեջ առգրաված թմրանյութերի ամենախոշոր բեռը: 
Աբդել Մոհսենա բեն Վալիդի հետ ձերբակալվել է ևս չորս մարդ: Հետաքննությունը պարզել է, որ սաուդյան արքայազնը մտադիր է եղել իր համախոհների հետ թմրանյութը մասնավոր ինքնաթիռով տեղափոխել Սաուդյան Արաբիա
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play